Հեռահաղորդակցության ծառայություններ
«Ռեդինետ» ՓԲԸ-ն պատրաստ է հաճախորդների համար ապահովել հեռահաղորդակցության արդյունավետ կապ` նախնական տեղադրման փուլից մինչև որակավորված անձնակազմի կողմից արագ տեղադրման, գործարկման և միացման աշխատանքների իրականացում՝ ժամանակի և գումարի ճիշտ տնտեսմամբ։ "Ռեդինետ" ՓԲԸ-ն ունի կապի տեղադրումը և գործարկման աշխատանքները իրականացնող մասնագիտացված թիմ՝ մատակարարների տարբեր տեսակի սարքավորումներով աշխատելու համար։ Հեռահաղորդակցության բնագավառում վերջնական լուծումներ ապահովելու մեր հարուստ փորձն օգնել է մեզ հաջողությամբ բաշխել մեր կարողությունները, հմտություններն ու վարպետությունը հեռահաղորդակցության ենթակառուցվածքի տարբեր բնագավառներում։ Հեռահաղորդակցության իրականացումը ներառում է օպերատորների բոլոր ցանցային բնագավառները:
Գլոբալ բջջային համակարգի (GSM) ցանցեր
«ՌԵԴԻՆԵՏ» ՓԲԸ-ն լայն փորձ ունի նախագծման եւ բազային կայանների, ինչպես նաեւ GSM ցանցերի կառուցման ոլորտներում: Մեր պրոֆեսիոնալ անձնակազմի հիմնական ձեռքբերումները ներառում են նախագծեր տարածաշրջանում GSM շինարարության կառուցման մասով այնպիսի բջջային օպերատորների համար, ինչպիսիք են Orange- ը, ՎիվաՍել-ՄՏՍ-ը, Beeline (ԱրմենՏել), Mobitel LLC (Beeline Georgia), Կորեկ Տելեկոմը (Իրաք): Մենք սպասարկում ենք GSM եւ CDMA ցանցերի բջջային ծառայությունների ամբողջական տիրույթը: Կիրառելով ձեռք բերված փորձը և առաջատար տեխնոլոգիաները՝ իր գործունեության աշխարհագրական տեղամասում ընկերությունն իրականացնում է գլոբալ բջջային համակարգի ցանցի կառուցման բոլոր հիմնական նախագծերը։
Մենք առաջարկում ենք լիարժեք լուծումներ՝ ներառյալ մոնոպոլ և տանիքի կառույցների և աշտարակների տեղակայում, նախագծում, տեղադրում, շինարարական աշխատանքներ գրինֆիլդ (առևտրային շահագործման) վայրերում և տանիքներում։ Մենք նաև մատակարարում, տեղադրում և գործարկում ենք Միկրոբջջային արագ տեղակայման փոխադրամիջոցներ (MRDVs) կամ բջիջ անիվների վրա (COW) և արագ տեղակայման միավորներ (RDUs)։
Ծրագրի նախագծում և գլոբալ բջջային համակարգի (GSM) ցանցերի կառուցում
«Ռեդինետ» ՓԲԸ-ն հաղորդակցության ցանցերի կառուցման տարբեր չափանիշների բազային կայանների ծրագրերի նախագծման հարուստ փորձ ունի: Հաղորդակցության ցանցերի ծրագրերի նախագծման ընթացքում ընկերությունն իրականացնում է հետևյալ աշխատանքները՝
- Բազային կայանների միջև հիմնական ցանցային տոպոլոգիայի նախագծում (օպտիկամանրաթելային կապեր, միկրոալիքային կապեր)
- Գոյություն ունեցող կառույցների վրա բազային կայանի (BS) տեղակայման նախագծում,
- Ալեհավաքային կայմերի նախագծում
- Բազային կայանի էլեկտրամատակարարման նախագծում,
- Բազային կայանի ծածկույթի հաշվարկում և փորձարկում,
-Բազային կայանի ճառագայթված էներգիայի և ծածկույթի Էլեկտրամագնիսական համատեղելիություն (EMC).
«Ռեդինետ» ՓԲԸ-ն պարտավորվում է սպառողներին մատուցել արդյունավետ և պրոֆեսիոնալ ծառայություններ, ինչպիսիք են՝
Բազային ընդունիչ-հաղորդիչ կայանի տեղակայման հետազոտություն
Բազային ընդունիչ-հաղորդիչ կայանի տեղակայման հետազոտություն՝ ներառյալ տեղակայման հետազոտության մանրամասն հաշվետվություն՝ կառուցման նկարներով/ տեղակայման ինժեներական հետազոտություն։
- Աշխատել տեղակայման հետազոտության պլանավորման շուրջ
- Ապահովել տեղակայման հետազոտության մանրամասն հաշվետվություն՝ ըստ սպառողի պահանջի
- Տեղակայման փաստագրում՝ ներառյալ սարքավորումների կառուցվածքի նկարները
- Ներքին և արտաքին մալուխային երթուղիների փաստագրում
- Ինժեներական նյութերի քանակի փաստագրում
Բազային ընդունիչ-հաղորդիչ կայանի ներքին տեղադրում
Բազային ընդունիչ-հաղորդիչ կայանի ներքին տեղադրում, միկրոբազային ընդունիչ-հաղորդիչ կայանի (MBTS) /BBU-ի ներքին տեղադրում և գործարկում։ Ռադիոհաճախության համակարգերի/ հեռահար ռադիոսարքերի (RFS/RRU) աշտարակների մոնտաժում, գործարկում, միացում և ATP sign-off։
- Ապրանքների ապափաթեթավորում, ստուգում և փոխարկում
- Բազային ընդունիչ-հաղորդիչ կայանի խցիկի տեղադրում.
- Հոսանքի և հողանցման մալուխի անցկացում և MCB-ի կամ IGB-ի հաղորդում,
- E1 մալուխի անցկացումն ու դակումը DDF- վրա
- Կայծակից պաշտպանության արկղի, IGB-ի, MCB-ի, DDF տեղադրում
- Տագնապային մալուխի անցկացում և շրջակա միջավայրի հայտնաբերման սենսորի ֆիքսում
- Ռադիոհաճախականության կարճ միացման, սնուցող մալուխների միակցիչի պատրաստում
- Ռադիոհաճախականության կարճ միացման, սնուցող մալուխների անցկացում և միացում առկա ապահովիչին
- Գլոբալ տեղորոշման համակարգի ալեհավաքի տեղակայում և մալուխների անցկացում.
- Անհրաժեշտության դեպքում մալուխային սկուտեղի տեղադրում
- Բոլոր մալուխների և բաժինների պիտակավորում
- Սարքավորման տեղադրման հաշվետվության նախապատրաստում և հաստատում
Բազային ընդունիչ-հաղորդիչ կայանի արտաքին տեղադրում
Հեռահար ռադիոհաղորդիչի կամ ալեհավաքի սյան տեղադրում, սնուցող մալուխների անցկացում և միացում, օպտիկական և էլեկտրական մալուխի անցկացում։
- Եռհատվածանի արտաքին ալեհավաքի տեղակայում
- Սնուցող մալուխի անցկացում, հողանցում և տեղադրում
- Ապահովիչի տեղադրում և հողանցում դեպի OGB
- Արտաքին մալուխային սկուտեղի տեղադրում
- Բոլոր մալուխների և բաժինների պիտակավորում
Բազային ընդունիչ-հաղորդիչ կայանի գործարկում
- Բազային ընդունիչ-հաղորդիչ կայանի միացում և քարտի ստուգում
- Հաղորդման կապի միացում
- Բազային ընդունիչ-հաղորդիչ կայանի միացում բազային ենթակայանին
- Զանգերի փորձարկում և արդյունքների գրանցում
- Արտաքին ազդանշանների և ազդանշանային փորձարկումների ինտեգրում
- Բոլոր մալուխների և բաժինների պիտակավորում
Հաղորդման գիծ
«ՌԵԴԻՆԵՏ» ՓԲԸ-ն մատակարարում է ամբողջական ծառայություններ միկրոալիքային հաղորդման համակարգերի տեղադրման ոլորտում
- Միկրոալիքային կապի տեղակայման հետազոտություն
- Միկրոալիքային կապի տեղադրում
- Միկրոալիքային կապի կանոնակարգում
- Միկրոալիքային կապի գործարկում
- Կապի ընդունում
- Առկա հաղորդման ցանցի թարմացում՝ երթևեկության մինիմալ ընդհատումով (SWAP)
- Կապի բյուջեի և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում
Ընկերության մասնագետները որակավորված են նաև հեռահաղորդակցության միջազգային մատակարարների կողմից, ինչպիսիք են՝ «Ալկատել-Լյուսենթ» AWY, MPR և LSY սարքավորումների համար, և «Էրիկսոն»-ը՝ «Մինի-Լինք էԹրաֆիք Նոդ Օ և Մ»- ի համար։
«Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ի LSY (STM-1) սարքավորումների տեղադրման ծրագրերի մասով միակ գործընկերը:
Բնագավառին առնչվող և տեխնիկական ծառայություններ մատուցելու մեր հիմնական կարողությունները մեր առաջարկը դարձնում են լիարժեք լուծման համախումբ՝ թույլ տալով մեր սպառողներին նվազեցնել իրենց ընդհանուր գործառնական ծախսերը և սպառողներին մատուցել ամենաորակյալ ծառայությունները։
Նախագծման, կառուցման և ցանցային ծառայություններ մատուցելու մեր հարուստ փորձն օգնում է մեզ գիտակցել ծառայությունների մատուցման կարևորությունը մեր ամբողջական գործում։ Մենք մասնագիտանում ենք բնագավառի ծառայությունների այն բոլոր կողմերում, որոնք ցանցերը դարձնում են հասանելի և գործող, ժամանակին և բյուջեին համապատասխան։ «Ռեդինետ» ՓԲԸ-ի տեխնիկական ծառայությունները նախատեսված են աջակցելու մեր սպառողների ցանցերի իրականացման հարցում ։
Տեղանքին առնչվող միջամտություն
"ՌԵԴԻՆԵՏ" ՓԲԸ-ն կսահմանի 365/24/7 աշխատանքայիմն գրաֆիկ, որը կլինի մշտապես հասանելի։ "ՌԵԴԻՆԵՏ" ՓԲԸ-ի համար կարևոր է վերջնական արդյունքը՝ հաշվի առնելով տեխնիկական սպասարկման անմիջական միջամտության միջոցով գործողությունների վերսկսման վերջնաժամկետի փաստը։
Միջամտությունը երաշխավորվում է 4 ժամում՝ սկսած այն պահից, երբ ՀԱՃԱԽՈՐԴԻ մոնիթորինգը հաստատել է միջամտության անհրաժեշտությունը (հաստատումը մոնիթորինգի կողմից նախքան տարածքը լքելը)։ Մոնիթորինգը կտեղեկացնի "ՌԵԴԻՆԵՏ" ՓԲԸ-ին խոտանի կամ նախազգուշացման վերաբերյալ։
Այս երաշխիքը մոնիթորինգի կողմից կիրառվում է միայն ՀԱՃԱԽՈՐԴԻ կողմից ախտորոշված խոտանի դեպքում, որը պահանջում է բնութագրված տարրերի և/կամ կատարված աշխատանքների որակի փոփոխություն՝ միջամտությունները համալիր խնդիրների փնտրման համար այստեղ չեն ներառվում։ («ՌԵԴԻՆԵՏ» ՓԲԸ-ի կողմից կտրամադրվի Էլեկտրաէներգիայի ժամանակավոր գեներատոր՝ խնդիրը հասկանալու և լուծելու համար։ «ՌԵԴԻՆԵՏ» ՓԲԸ-ն տեղեկացնում է ՀԱՃԱԽՈՐԴԻ մոնիթորինգին, մինչ նախնական հարցի լուծումը)։
Միջամտության ընթացքում մատակարարը պետք է դասակարգի միջամտության եւ վերահսկողությունների պատշաճ կատարման համար անհրաժեշտ տարրերը՝ մասնավորապես պահեստամասերը։ Պահեստամասերը կապահովվեն ՀԱՃԱԽՈՐԴԻ կողմից։ «ՌԵԴԻՆԵՏ» ՓԲԸ-ն կունենա պահեստամասերի բավարար պաշար՝ կախված տեղանքի քանակից։ Յուրաքանչյուր առարկա, ինչպես նաև բոլոր պահանջված պահեստամասերի ու գործիքների կազմը պետք է պահվեն տեխնիկական սպասարկման գործիքների մեջ՝ միջամտությունների իրականացման համար։ Սա պարտադիր է, հակառակ դեպքում միջամտությունը ՀԱՃԱԽՈՐԴԻ կողմից չի համարվի նույքան վստահելի։
ՀԱՃԱԽՈՐԴԸ կաջակցի «ՌԵԴԻՆԵՏ» ՓԲԸ-ին անհրաժեշտ վայր մուտք գործելիս։ Տեղանքները պետք է լինեն այնպիսի վիճակում, որ չառաջացնեն միջամտության իրականացման բարդություն՝ պայմանով, որ աշխատողների հանդեպ ցանկացած խոչընդոտ կամ ռիսկ պետք է բացառվի։ Տեղանք մուտք գործելու վերաբերյալ ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը պետք է տրամադրվի ՀԱՃԱԽՈՐԴԻ կողմից։ Այն տեղանքների ցանկը, որտեղ հնարավոր չէ մուտք գործել շուրջօրյա, կամ կան սեզոնային դժվարություններ, պետք է տրամադրվի ՀԱՃԱԽՈՐԴԻ կողմից։
Ցանկը հաճախորդը կտրամադրի այն կայքերի համար, որտեղ հնարավոր չէ մուտք գործել շուրջօրյա ռեժիմով, կամ եթե որոշ եղանակների ընթացքում կան դժվարություններ:
Ստանալով աշխատանքի պատվերը՝
«ՌԵԴԻՆԵՏ» ՓԲԸ-ն կպահպանի և կթարմացնի աշխատանքի կարգի ողջ տեղեկատվությունը, և այս գրանցումների պահպանումը կլինի «ՌԵԴԻՆԵՏ» ՓԲԸ-ի պատասխանատվությունը։
Նույն տեղանքի համար ՀԱՃԱԽՈՐԴԸ կարող է պահանջել մի քանի միջամտություն՝ հարմարեցնելու ենթակապալառուի միջամտություններին։
Եթե կարիք կա նույն տեղում էլեկտրաէներգիայի չաշխատող գեներատորը փոխարինելու աշխատողով՝ այս գործողությունը ենթակա կլինի առանձին ծառայության՝ գեներատորի փոխարինմանն ուղղված որևէ աշխատանքի կատարմամբ։
ՀԱՃԱԽՈՐԴԸ էլեկտրաէներգիայի գեներատոր կունենա պահեստամասերում։ Այս գեներատորները կտեղադրվեն ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ սպասարկման գրասենյակում՝ արտակարգ իրավիճակների համար։ Գեներատորները կլինեն շարժական և կլուծեն արտակարգ իրավիճակներին առնչվող հարցերը։ Այնուամենայնիվ, չնայած գեներատորի փոխարինմանը, «ՌԵԴԻՆԵՏ» ՓԲԸ-ն կունենա մեկ գեներատոր՝ հոսանքազրկման դեպքերում ցանկացած միջամտության համար։
«ՌԵԴԻՆԵՏ» ՓԲԸ-ն կտեղեկացնի ՀԱՃԱԽՈՐԴԻՆ չաշխատող գեներատորի մասին։ Ժամանակը կհաշվվի այն պահից, երբ ՀԱՃԱԽՈՐԴԻ մոնիթորինգը կընդունի «ՌԵԴԻՆԵՏ» ՓԲԸ-ի կողմից նշված փոխարինման անհրաժեշտությունը։ Հետևապես, ՀԱՃԱԽՈՐԴԻ մոնիթորինգը պետք է
1. Նշի այն ժամանակը, երբ «ՌԵԴԻՆԵՏ» ՓԲԸ-ն զանգահարել է
2. Կազմակերպի շարժական գեներատորն ուղարկելը
3. Բոլոր տուգանքների ժամանակի հաշվարկը այս դեպքում չի կիրառվի և չի գանձվի «ՌԵԴԻՆԵՏ» ՓԲԸ-ից, քանի որ հետաձգումը այս դեպքում կլինի ՀԱՃԱԽՈՐԴԻ կողմից՝ մինչ գեներատորի հասնելը և պատրաստ լինելը։ Միայն այդ դեպքում տուգանքի ժամանակը կհաշվվի (սահմանված ժամկետից ավելի ուշացման դեպքում)։
Վերանորոգման աշխատանքները հատուկ դեպքերում (պատերազմ, բնական աղետ․․․) չեն ընդգրկվում ֆիքսված ցուցակում։ Պիլոնի կայունության (stability of the pylon) փոփոխության աշխատանքները նույնպես չեն ընդգրկվում ցուցակում:
Մոնիթորինգ իրական ժամանակում / հետևում
Վստահելի փաստագրման և տեղեկատվական համակարգի պահպանման անհրաժեշտությունը ենթադրում է զգալի ջանքեր և մտահոգություններ գործողությունների, սարքավորումների փոխարինման և պահեստամասերի մատակարարման վերաբերյալ՝ հետաձգումներից խուսափելու համար։ Բոլոր PM, CM, AM փաստաթղթերը կպահպանվեն և կվերադարձվեն (աշխատանքի կարգը՝ կապված հարմարվողական և վերականգնողական գործառնությունների հետ) ամսվա վերջին կամ ամենաուշը 5 աշխատանքային օրերի ընթացքում։ Ամսական գնահատումը և յուրաքանչյուր տեղանքում կատարված գործողությունները/ուղղումները կմատակարարվեն ՀԱՃԱԽՈՐԴԻՆ։ Յուրաքանչյուր տեղանքի համար տվյալները հետևյալն են՝
- Այցելության ամսաթիվը
- Այցելության տեսակը
- Այցելության ժամանակը
- Տեղեկատվություն վերջին անգամ նավթի հոսքի վերաբերյալ (ամսաթիվը և գեներատորի աշխատանքը ժամում, հաշվիչի ստուգում)
- Այցելության ընթացքում իրականացված վերականգնողական աշխատանքները
- Բաքի մակարդակը
- Հնարավոր նկատառումները
- Յուղի և փոխված ֆիլտրերի քանակը
- Ենթակապալառուի կողմից մատակարարված սարքը
Յուրաքանչյուր միջամտության սկզբում և վերջում «ՌԵԴԻՆԵՏ» ՓԲԸ-ն կկապվի մոնիթորինգի հետ՝ տեղեկացնելու այցելության թեման և նպատակը
Այս ծառայությունը թույլ է տալիս օպերատորներին օգտվել իրենց ցանցերի ծառայության որակը բարելավելու արագ և արդյունավետ միջոցից՝ հաշվի առնելով ծածկույթն ու որակը բաժանորդների տեսանկյունից։ «ՌԵԴԻՆԵՏ» ՓԲԸ-ն առաջարկում է ամբողջական լուծում (Փորձարկում և խորհրդատուներ), որը թույլ է տալիս օպերատորներին ու մատակարարերին ունենալ գնահատելու և ցանցում հայտնաբերված թերությունները շտկելու շատ արդյունավետ մեթոդ՝ ապահովելով ձայնային և տվյալային որակյալ ծառայություններ բաժանորդների համար։ Ներկայացված փորձարկման արձանագրությունները բացահայտում են գործնական տեղեկատվություն և վերլուծություն տվյալ բնագավառի վերաբերյալ։
2009 թվականին «ՌԵԴԻՆԵՏ» ՓԲԸ-ն սկսել է փորձարկման ծառայությունների մատուցում շարժական օպերատորների համար։ Մեր մասնագետները զինված են այնպիսի գործիքակազմով, ինչպիսիք են՝ NEMO OUTDOOR, NEMO HANDY, NEMO ANALYZE, R&S SPECTRUM ANALYZER և այլն։ Մեր ծառայությունները ներառում են՝
1. Առանձին տեղանքի ստուգում,
2. Խմբակային ստուգում,
- Հարևան տարածքների ստուգում
- Ազիմուտների/թեքությունների ստուգում
- Տվյալների ստուգում (GPRS / EDGE / HSPA)
3. Արդյունքների զեկուցում
4. Սկանավորում / միջամտության գնահատում
5. Փորձարկման հաստատում
Էլեկտրական ցանցեր
Էլեկտրական ցանցերն ու էլեկտրաէներգիայի մատակարարումը հեռահաղորդակցության օպերատորների, սպասարկող ընկերությունների համար հանդիսանում են արդյունաբերական ճյուղի հիմք։ "Ռեդինետ" ՓԲԸ-ն վստահելի գործընկերոջ և էլեկտրաէներգիայի արդյունաբերության գերժամանակակից տեխնոլոգիաների մատակարարի համբավը շուկայում ձեռք է բերել իր հաճախորդների համար բարձր և ցածր լարման էլեկտրական ցանցերի, օպտիկական հողանցման լարերի և հաղորդման գծերի կառուցման վերաբերյալ համակարգված մոտեցում ցուցաբերելու, հոսանքափոխարկիչ ենթակայանների և այլընտրանքային էներգիայի համակարգերի մատակարարման ու տեղադրման աշխատանքների շնորհիվ: Էլեկտրական ցանցերի տեղակայման մասով "Ռեդինետ" ՓԲԸ-ի ծառայությունների փաթեթը ներառում է էլեկտրահաղորդման գծի համալիր կառուցում՝ էներգիան էլեկտրակայանից հասցնել ծառայության վայր, կատարել էլեկտրա¬էներ¬գիայի բաշխում, հաճախորդի պահանջով էլեկտրաէներգիայի լարումը հոսանքափ¬ոխար¬կիչի լարման մակարդակից իջեցնել բաշխիչ էլեկտրալարերի մակարդակի և այլն։
«Ռեդինետ» ՓԲԸ-ն իր հաճախորդներին ապահովում է վերականգնվող էներգիայի մի շարք լուծումներով։
Անհատական և կորպորատիվ հաճախորդներին մենք առաջարկում ենք հետևյալ լուծումները`
-Արևային էներգիա
-Արևային ջրատաքացում
Էներգամատակարարում
«Ռեդինետ» ՓԲԸ-ի կողմից մատուցված ծառայությունների շրջանակը հաղորդակցության տեղանքների էներգամատակարարման մասով ներառում է՝
- Տեխնիկական պայմանների ձեռքբերում
- Բոլոր անհրաժեշտ թույլատվությունների և փաստաթղթերի ձեռքբերում
- Նախագծում և նախագծի փաստաթղթավորում
- Ցածր լարման գծերի կառուցում
- Էլեկտրական հաշվիչների տեղադրում
- Բարձր լարման գծերի կառուցում՝ ներառյալ հոսանքափոխարկիչ ենթակայանները
Իր աշխատանքի բազմաթիվ տարիների ընթացքում «Ռեդինետ» ՓԲԸ-ն ձեռք է բերել օպտիկական հողանցման լարերի համալիր տեղակայման հարուստ փորձ։ «Ռեդինետ» ՓԲԸ-ի հիմնական մրցունակ առավելությունն իր՝ բարձր որակավորումներով, հավաստագրված ինժեներներն ու փորձառու մասնագետներն են։ Ընկերությունը մատուցում է ծառայությունների ամբողջական փաթեթ ՝ ներառյալ ընդհանուր ցանցերի նախագծում, էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման գծերի նախագծում, բոլոր պահանջված թույլտվությունների, արտոնագրերի, նախագծման և պլանավորման փաստաթղթերի, օպտիկական հողանցման մալուխների և նյութերի մատակարարում, տեղադրման աշխատանքներ բարձր լարման էլեկտրահաղորդման պիլոնների գագաթին, հողանցման և հաղորդակցական աշխատանքներ, ինչպես նաև համակարգերի և սարքավորումների միացման, փորձարկման, վավերացման և շահագործման աշխատանքներ։
Ընկերության ծառայությունները մատուցվում են համաձայն միջազգային բարձր ստանդարտներին՝ ընկերության սեփական մասնագիտացված սարքավորումների, լիարժեք գործիքակազմի և ավտոմատացման, ինչպես նաև սեփական մասնագետների գիտելիքների վրա հիմնված որակավորումների և մասնագիտական հմտությունների, թիմի ղեկավարների և որակի ապահովման վերահսկողների շնորհիվ։
Օպտիկամանրաթելային լուծումներ
Ժամանակակից հեռահաղորդակցության բնագավառում պղնձե մալուխները կատարելագործվում են օպտիկամանրաթելային տեխնոլոգիայի կիրառման միջոցով։ Օպտիկամանրաթելային հաղորդակցությունները հիմքերի միջև ապահովում են լուծումներ, որոնք առաջ են քաշում այնպիսի հարցեր, ինչպիսիք են հաղորդակցության արագությունն ու թողունակության հզորությունը։ "Ռեդինետ" ՓԲԸ-ն ապահովում է օպտիկամանրաթելային հաղորդակցության լիարժեք լուծումներ, որոնք օգնում են նախագծել և տեղադրել օպտիկամանրաթելային կապի ակտիվ սարքավորումներ՝ տեղակայված մալուխային ենթակառուցվածքից մաքսիմալ օգուտ ստանալու համար։
Շնորհիվ ամենաբարձր մակարդակի որակավորումների և երկար տարիների արդյունքում ձեռք բերված հարուստ փորձի՝ «Ռեդինետ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության օպերատորներին և ձեռնարկություններին մատուցում է ծառայություններ օպտիկամանրաթելային կապերի նախագծման և տեղադրման բնագավառում։
Ընկերությունն ունի նորագույն սերնդի սարքավորումներ և հարուստ գործիքակազմ՝ միակցման և փորձարկման աշխատանքներ իրականացնելու համար։ Ընկերության պահեստը մշտապես հասանելի է դարձնում օպտիկամանրաթելային մալուխները, մասերը, գործիքները և սպառման առարկաները։ Մրցունակությունն ու հմտությունները վստահեցնում են ժամանակին արձագանքելու կարողությունը՝ ցանկացած ծավալի օպտիկամանրաթելային կապերի նախագծերի գործարկումը, գործող օպտիկամանրաթելային կապերի կտրման և վնասների, ախտորոշման, վերանորոգման և տեխնիկական սպասարկման համար:
Օպտիկամանրաթելային կապերի կառուցման հիմնական քայլերը
- Օպտիկամանրաթելային կապերի նախագծում։ Տեխնիկական ստուգման համար մասնագետները հասնում են կապի տեղանք և իրականացնում են սպառողի կողմից պահանջված օպտիկամանրաթելային ցանցի կառուցվածքի, ինրպես նաև տոպոլոգիայի կապի և համակարգման ստուգում։ Այնուհետև, սպառողի պահանջների համաձայն իրականացվում է օպտիկամանրաթելային տեխնիկական առաջադրանք, ինչպես նաև տեղադրման առանձնահատկությունների հաշվարկում։ Օպտիկամանրաթելային կապի նախագծումը կատարվում է համաձայն տեխնիկական վիճակի։ Ընկերությունը ձեռք կբերի համաձայնագրերի ու թույլատվությունների ամբողջական փաթեթ՝ նախագծի տեղադրման և հետագա շահագործում իրականացնելու համար։
- Օպտիկական մալուխի տեղադրում։ Օպտիկական մալուխի տեղադրում շինությունների արտաքին և ներքին հատվածներում։ Մալուխային փոսերի տեղադրում։ Ներքին տեղական ցանցերի (LAN) տեղադրում գրասենյակներում։ Օպտիկամանրաթելային կապերի տեղադրում հողի մեջ՝ մալուխային փոսերում։ Կախովի օպտիկական հիմքերի ստեղծում։
- Սարքավորումների տեղադրում։ Ոչ միասնական մալուխային ենթակառուցվածքների համար ներքին և գմբեթային շրջափակերի, միակցման և բաշխման պահարանների տեղադրում։
- Օպտիկական մանրաթելերի եռակցում։Բոլոր տեսակի միառեժիմ և բազմառեժիմ օպտիկական մանրաթելերի եռակցում:
- Օպտիկամանրաթելային մալուխների փորձարկում։ Անջատման խնդիրներ, չփաստագրված կամ ոչ ստանդարտ կապեր օպտիկամանրաթելային մալուխներում։ Խնդիրների և թերությունների հայտնաբերում։ Տեղադրման ընթացքում մալուխի վնասման տեղի ճշգրիտ որոշում։
- Սարքավորումների և նյութերի գնում: «Ռեդինետ» ՓԲԸ–ն օգնում է ընտրել և ձեռք բերել սարքավորումների ամբողջական ցուցակ՝ հաճախորդի ծրագրի և ստանդարտ լուծումների տեխնիկական նախընտրությունների վրա հիմնված ամբողջական և ֆունկցիոնալ ցանցի կառուցման համար։
3 տարվա ընթացքում ընկերությունն անցկացրել է մոտ 500 կմ օպտիկամանրաթելային մալուխ։ Ընկերության ձեռքբերումների պատմությունը ներառում է այնպիսի նախագծեր, ինչպիսիք են առաջին օղակի կառուցումը «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության համար, «Ղարաբաղ Տելեկոմ»-ի օպտիկամանրաթելային կապի կառուցումը Ստեփանակերտից Գորիս՝ տեղադրված բարձր լարման սյուների վրա։
Արտակարգ իրավիճակների սպասարկում և վերանորոգում
- Խնդիրների լուծման ծառայություններ
- Վերանորոգման ծառայություններ
Տեղադրություններ
- Օպտիկամանրաթելային մալուխային տեղակայանքների վրա հիմնված հեռահաղորդակցության մեծ և փոքր կապեր
- Օպտիկամանրաթելային հիմքի ու ծառայողական մուտքի տեղադրություններ
- Ներքին/արտաքին տեղադրություններ
- Օդային, ստորգետնյա և արտաքին կայանի տեղադրություններ (OSP)
- Ուղղակիորեն հողի մեջ թաղվող օպտիկամանրաթելային մալուխի տեղադրություններ
- Մանրաթելի տեղադրություններ համակարգչի էկրանի վրա
- Ներքին սարքավորման և դարակի տեղադրություններ
- Պահոցի և ձեռքի փոսի տեղադրություններ
Միակցում
- Օպտիկամանրաթելային միակցում
Օպտիկամանրաթելային մալուխների տեսակները
- Պլենում, ռայզեր, Օպտիկական անվտանգության և կատարողականություն (OSP), ուղղակի թաղվող, զրահապատ, գելային, ոչ գելային, չոր ջրի բլոկ, ներքին/արտաքին, օդային, հետևորդ
- Միառեժիմ/բազմառեժիմ
Օպտիկամանրաթելային միակցիչի տեսակները
ST, SC, LC, MTRJ, բացառիկ, սովորական և այլն
Պարագաներ
- Օպտիկամանրաթելային կարճ միացման մալուխներ
- Ներքին խողովակ
- LIU-ներ, մանրաթելային պատյաններ, վահանակներ, ադապտեր վահանակներ
- Միակցման դետալներ
- Գործիքներ
Փորձարկում և խնդիրների լուծում
- Փորձարկում օպտիկական ռեֆլեկտորով
- Լույսի աղբուրի ուժային հաշվիչների փորձարկում
- Նախնական տեղադրման տատանման փորձարկում
Խորհրդատվություն և նախագծում
Օպտիկամանրաթելային ցանցերը շատ զգայուն են շրջակա միջավայրի ազդեցությունների նկատմամբ։ Օպտիկամանրաթելային մալուխների և միակցիչների սխալ գործածության հետևանքով առաջացող աղտոտումն ու մեխանիկական ճնշումը կարող են մեծապես վնասել հաղորդման հատկությունները։ Հետևապես օպտիկական հաղորդման օպերատորները օպերատորական, ձեռնարկության կամ տվյալների կենտրոնի միջավայրում պետք է հատուկ ուշադրություն դարձնեն օպտիկական շերտի պատշաճ պահպանությանը։
«ՌԵԴԻՆԵՏ» ՓԲԸ-ն ապահովում է օպտիկամանրաթելային ենթակառուցվածքի տեխնիկական սպասարկումը։ Աղտոտման կամ վնասվածքի դեպքում մենք ապահովում ենք մեր սպառողներին օպտիկամանրաթելի մաքրման գործիքներով և պարագաներով՝ ապահովելու ծառայության հնարավոր ամենաբարձր որակը։
Տեղեկատվական տեխնոլոգիաներ և անվտանգություն
«Ռեդինետ» ՓԲԸ-ն կազմակերպություններին առաջարկում է ՏՏ ենթակառուցվածքների բարելավման և իրագործման ծառայությունների լայն շրջանակ։ Նոր և գործող ընկերություններին մենք մատուցում ենք համակարգչային ցանցերի, օպերացիոն համակարգերի, սերվերների, աշխատակայանների, տվյալների մալուխների, անլար և անվտանգ ինտերնետ կապի տարբեր ծառայություններ:
Համագործակցելով մեր վստահելի գործընկերների հետ, ինչպիսիք են՝ «ՍեյֆՆետ»-ը, «ՄկԱֆի»-ն, մենք առաջարկում ենք ամբողջական լուծումներ և գործիքակազմ՝ օգնելու պաշտպանել Ձեր ՏՏ ենթակառուցվածքը և խուսափել գաղտնի տվյալների կորստից`
- Մեզ հետ Դուք պաշտպանված կլինեք հաքերներից, վտանգավոր ծրագրերից և վիրուսներից։
- Մենք կարող ենք օգնել Ձեզ հուսալիորեն պաշտպանել Ձեր ՏՏ տիրույթը և կորպորատիվ վեբ կայքը։
- Մեր կողմից առաջարկվող մեխանիզմները կօգնեն Ձեզ սանձազերծել և ամբողջությամբ արգելափակել ընկերության ներքին վտանգները, կանխել գաղտնի տվյալների արտահոսքը։
- Մենք կօգնենք Ձեզ ապահով և թափանցիկ կերպով կազմակերպել պահուստավորման գործընթացը` տվյալների կորստից խուսափելու համար։
- Մենք օգնում ենք հեռակառավարել ցանցը, ինչպես նաև Ձեր ենթակառուցվածքի բոլոր ՏՏ գործընթացները։ Այն դյուրին կդարձնի Ձեր ողջ ենթակառուցվածքի վերահսկման գործընթացը՝ ներառյալ համակարգի մակարդակներում ցանցային ադմինիստրատորի գործողությունները:
Մեր նպատակն է օգնել Ձեզ ստեղծելու ապահով և վստահելի ՏՏ ենթակառուցվածք, որն էլ կօգնի Ձեր բիզնեսին մնալու մրցունակ և խուսափելու վտանգավոր մարտահրավերներից։ Մեր հիմնական սպառողներն են բանկային, հեռահաղորդակցության, արդյունաբերության ոլորտի ընկերությունները, բոլոր փոքր, միջին և մեծ ընկերությունները, որոնց համար ՏՏ-ն հանդիսանում է բիզնեսի հիմնարար բաղադրիչը։
Ինչու՞ Ռեդինետ
Մենք համագործակցում ենք արդյունաբերական առաջատար մատակարարների հետ՝ ապահովելու մրցունակ տեխնոլոգիաներով ու փորձառությամբ՝ վստահեցնելով, որ մենք մեր սպառողների համար ունենք լավագույն լուծումները։
Մեր օրերում ներքին անվտանգության համակարգերը սովորաբար անհամապատասխան են լինում առցանց հաղորդակցությունը պատշաճ կերպով պաշտպանելու համար սահմանված պահանջներին, քանի որ նրանք կա՛մ սեփականություն են (ընկերության կամ հատուկ մատակարարի), կա՛մ չեն կատարում տվյալների հուսալի կոդավորում, երբեմն էլ՝ երկուսը միասին։
Հանրային բանալիների ենթակառուցվածքը ծրագրի, կոդավորման տեխնոլոգիայի և սերվերի վրա հիմնված ծառայությունների ամբողջություն է՝ նախատեսված լրացնելու այս բացը։ Այն պաշտպանում է հաղորդակցությունն այն բոլոր հատկություններով, որոնք բացակայում են ներքին ծրագրերում։ Այն օգտագործում է բաց, համընդհանուր ստանդարտներ և կոդավորիչներ թե՛ վավերացման գործընթացի, թե՛ տվյալների համար։
«Ռեդինետ» ՓԲԸ-ն օգնում է կազմակերպություններին բավարարել և կատարելագործել իրենց անվտանգության պահպանության սպասելիքները՝ ապահովելով ծրագրային լուծումներ, որոնք՝
- Պաշտպանում են թվային ինքնությունը՝ վավերացման միջոցով,
- Պաշտպանում են տեղեկատվական ակտիվները՝ կոդավորման միջոցով,
- Ստեղծում են բազմաստիճան անվտանգության միջավայր և նպաստում արտադրողականությանը, ծախսերի արդյունավետությանն ու սիներգիային:
Մեր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ մենք առաջարկում ենք անվտանգության լայնածավալ և արդյունավետ լուծումներ կազմակերպությունների, ձեռնարկությունների, ֆինանսական հաստատությունների, փոքր և միջին ընկերությունների համար։
«Ռեդինետ» ՓԲԸ-ն վստահված լուծումներ ունի առաջարկելու՝ ձեռնարկության անվտանգության պահանջները բավարարելու համար, որոնցում ներառված են՝
- Համակարգչի անվտանգություն
- Լեփթոփի անվտանգություն
- Ֆայլի կոդավորում
- Ֆայլի անվտանգ փոխանցում
«Ռեդինետ» ՓԲԸ-ի գործարկման ծառայություններն ապահովում են տեխնիկաինժեներական հմտություններ ՏՏ ծառայությունների հաջողակ տեղադրման համար։ Մեր բարձր որակավորումներ ունեցող ինժեներներն իրենց հմտությունների շրջանակներում գործարկել են բազմաթիվ ծրագրեր, ծանոթ են ծագող խնդիրներին և ի վիճակի են արագ արձագանքել՝ նախատեսված ժամանակահատվածում խնդիրները լուծելու համար։ Նրանք նաև հետևում են ոլորտի լավագույն պրակտիկային` համապատասխան լուծում տրամադրելու համար:
Մենք համագործակցում ենք հեղինակավոր, լիովին հավատարմագրված մատակարարների հետ, որոնցից են՝ «Էրիկսոն»-ը, «Ալկատել-Լյուսենթ»-ը, «Սիսկո»-ն:
Մենք ապահովում ենք ձեր առաջադրանքների ֆիզիկական գործարկումը, ներառյալ, բայց չսահմանափակվելով՝
- Սխեմաների մատակարարում - Ձայնային, տվյալային, վիդեո և անլար սխեմաների տեղադրման խորհրդատվություն և կառավարում։
- Կառուցվածքային մալուխաների նախագծում- Տեղական ցանցի (LAN) և խոշոր տարածքային ցանցի (WAN) մալուխային համակարգերի, խցիկների, լարերի կառավարման համակարգերի և սեյսմակայունության ամբողջական կառուցում։
- Էլեկտրական նախագծում-փոփոխական/հաստատուն հոսանքի (AC/DC) էներգահամակարգերի կառուցում, անխափան սնուցման աղբյուր (UPS), մարտկոցներ, էլեկտրական բաշխիչ սարքեր (PDU), հողանցում, մասնագիտացված խցիկներ, գույք, պահեստավորման գեներատորներ, կոմերցիոն արևային համակարգեր։
- Հավաքում և տեղադրում- ամբողջական նախագծում, սարքավորումների և խցիկների գնում և տեղադրում։
- Տեխնիկայի տեղափոխում- ապամոնտաժման, տեղափոխման, նոր տեղում վերատեղադրման փորձագիտական ծրագիր և կառավարում՝ սարքի ամբողջական գույքագրմամբ։
- Անլար նախագծում- անլար տեղական ցանցի (WLAN), մի կետից մյուսը անլար և ներքին բջջային համակարգերի կառուցում։
Կառուցվածքային մալուխային համակարգեր
«Ռեդինետ» ՓԲԸ-ն նախագծում է կառուցվածքային կապի մալուխային գծեր, ինչպես նաև գործարկում դրանց ուղղակի կապը, տեղադրումն ու աշխատանքը։
Մենք անցկացնում ենք կառուցվածքային մալուխային համակարգեր (SCS) շինություններում և շինությունների խմբերում՝ մեր հաճախորդների նախընտրած տոպոլոգիայով։ Մեր նպատակն է մալուխներից, մալուխային խողովակներից, վար¬դակ¬¬ներից, հատակի բաշխման տուփերից, hիմնական բաշխման շրջանակներից (MDF) լիովին գործող ցանցերը երաշխավորված որակով հասցնել ձայնային, տվյալային, մուլտիմեդիա/վիդեո ազդանշանների կայուն հաղորդման։
Յուրաքանչյուր կառուցվածքային մալուխային համակարգի (SCS) ծրագիր մեր հաճախորդներին ներկայացվում է որպես ամբողջապես փորձված և վավերացված ենթակառուցվածք, որտեղ բոլոր ենթակառուցվածքները գործում են որպես ամբողջի մաս՝ շահագործման և տեխնիկական սպասարկման հեշտությամբ, համակարգի հնարավորությունների ընդլայնման կարողությամբ։ Այսպիսի համակարգերի տեխնիկապես անվտանգ տեղադրման համար մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները՝
- Տեղադրման նախապատրաստում
- Մալուխի ենթակառուցվածքի տեղադրում
- Ակտիվ սարքավորումների տեղադրում
- Փորձարկում և վավերացում
- Անհրաժեշտության դեպքում տեխնիկական սպասարկում
Տվյալների կենտրոններ
Տվյալների կենտրոնները Ձեր բիզնեսի հիմքն են։ Օգտատերերը կախված են առավելագույն արդյունավետությամբ աշխատող ակտիվ տվյալների կենտրոնի ծրագրերից եւ վավեր օգտատերերին հասանելի տվյալներից։ Տվյալների կենտրոնները հանդիսանում են հաճախորդների համալիր և ամենամեծ ՏՏ տարածքները։ Տիպիկ ձեռնարկատիրական տվյալների կենտրոնը կարող է տեղավորել հազարավոր սերվերներ և հարյուրավոր տերաբայթերի պահեստավորում։ Ձեր տվյալների կենտրոնի ֆիզիկական ենթակառուցվածքը պետք է նպաստի տվյալների տեղբաշխմանը և կառավարման տեխնոլոգիաների փոխանցմանը այնպես, ինչպես վիրտուալիզացիան։ "Ռեդինետ" ՓԲԸ-ն տարիների ընթացքում մասնագիտացել է տվյալների կենտրոնի նախագծման և գործարկման մեջ։ Որպես որակավորված մատակարար-փորձագետներ՝ մենք գիտենք՝ ինչպես բազմաթիվ մատակարարներից միավորել դետալներ, կառավարելի ամբողջականության մեջ, որը կարող է բավարարել Ձեր ծրագրային բոլոր պահանջները։ Մենք ապահովում ենք իրագործելիության վերլուծություն, տեխնոլոգիայի պլանավորում, սնուցման և հովացման համակարգերի վերլուծություն, ծախսերի բյուջետավորում և ծրագրի կառավարում։ Մեր թիմը կարող է օգնել Ձեզ`
- Գնահատել Ձեր ներկայիս տվյալների կենտրոնը և խորհուրդատվություն տրամադրել բարելավելու ցանցային ենթակառուցվածքը, օպտիմալացնել սերվերները և հիշողության ծավալները,
- Նախագծել և գործարկել տվյալների կենտրոնի լուծումներ, որոնք կբավարարեն Ձեր աշխատանքի և բյուջեի պահանջները,
- Համախմբել ռեսուրսները` սերվերի և հիշողության ծավալի օգտագործման արդյունավետության բարձրացման համար,
- Պահպանել էներգիան, տարածությունը և սառեցումը,
- Կառուցել երկրորդական կամ արտացոլված տվյալների կենտրոններ:
Տվյալների կենտրոնի լուծումներ
Մեր տվյալների կենտրոնի փաթեթը ներառում է՝
- Սնուցում և հովացում
- Մալուխային և սանտեխնիկական աշխատանքներ
- Սեյսմակայուն վահանակներ
- Սերվերներ և բլեյդ սերվերներ` հաջորդական կամ զուգահեռ մշակումներ իրականացնելու համար
- Պահեստավորման և կրկնօրինակման համակարգեր
- Ցանցային ենթակառուցվածք
- Վիրտուալիզացիա
- Անվտանգություն
- Կառավարման գործիքներ
Ձեռնարկության անվտանգության համակարգեր
Որպես ձեռնարկատեր՝ Դուք գիտեք, որ անսպասելի խնդիրը կարող է ազդել Ձեր ընկերության բնականոն գործունեության վրա։ Ցանկացած պահի Ձեր ձեռնարկությունը կարող է խոցելի լինել ներքին և արտաքին կողոպուտի համար:
«Ռեդինետ» ՓԲԸ-ն կարող է վերջ դնել Ձեր անհանգստությանը։ Առաջատար մոնիթորինգի կենտրոններից մեկի կողմից տրամադրվող արդյունաբերական մոնիթորինգի, ձեռնարկության ազդանշանային համակարգերի և Ձեր ձեռնարկության մոտ գտնվող իրավապահների ու արտակարգ իրավիճակների պատասխանատուների հետ ուղիղ կապեր հաստատելու միջոցով՝ Ընկերությունը ը տրամադրում է Ձեզ հետևողական մոնիթորինգ, ակնթարթային արձագանք, բարձր մակարդակի հաղորդակցություն և միջադեպերի լուծում։
Փոքր ձեռնարկության անվտանգության համակարգի լուծումներ
Ձեր ձեռնարկության անվտանգության համակարգը, որը տալիս է ներխուժման ահազանգ, բավարար չէ։ "Ռեդինետ" ՓԲԸ-ի անվտանգության համակարգը՝ շուրջօրյա ահազանգման մոնիթորինգի ծառայության միջոցով, անհրաժեշտ կերպով պաշտպանում է Ձեր ձեռնարկությունը։ Անկախ նրանից՝ Դուք ձեռնարկությունում եք, թե գրասենյակից դուրս՝ "Ռեդինետ" ՓԲԸ-ն երաշխավորում է արագ արձագանք, երբ ոստիկանության, հրշեջ ծառայության կամ բժշկական օգնության կարիք առաջանալու դեպքում։
Մոնիթորինգը բացահայտում է հանցավոր արարքը։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ընկերությունը՝ սարքավորված մոնիթորինգի անվտանգության համակարգով, 4.5 անգամ ավելի քիչ է ենթարկվում կողոպուտի։
Ինչու՞ են շուրջօրյա հսկողության ձեռնարկության ահազանգման համակարգերն ավելի լավը
Ազդանշանային հսկողությունը բարձրացնում է է Ձեր կոմերցիոն անվտանգության համակարգի նշանակությունը։ Արտակարգ իրավիճակների մասին ճշգրիտ տեղեկություններով զինված՝ "Ռեդինետ" ՓԲԸ-ի պրոֆեսիոնալ օպերատորները արագորեն հասկանում են Ձեր պահանջները և համապատասխան աջակցություն տրամադրում։ "Ռեդինետ" ՓԲԸ-ից ընդամենը վայրկյաններ են պահանջվում տեղեկացնելու արտակարգ իրավիճակների համապատասխան ծառայությանը։
Անվտանգության նակտմամբ պրոֆեսիոնալ հսկողությունը համեմատաբար նվազեց¬նում է թանկարժեք և կեղծ ազդանշանները՝ դրանով իսկ ապահովելով Ձեր բիզնեսի բնականոն գործունեությունը:
- Desktop Security
- Laptop Security
- File Encryption
- Secure File Transfers.
Շինարարական աշխատանք և տեղանքի կառուցում
«Ռեդինետ» ՓԲԸ-ն Հայաստանում եւ տարածաշրջանում հայտնի է որպես համակարգերի ինտեգրման առաջատար ընկերություն, որը մասնագիտացված է հեռահաղորդակցության ոլորտում օպերատորների համար, ֆիքսված եւ բջջային կապի լիարժեք լուծումներ և ծառայություններ մատուցելու գործում: Բազմաթիվ տարիների արդյունքում կուտակված փորձի և բարձր որակավորում ունեցող մասնագետների շնորհիվ՝ «Ռեդինետ» ՓԲԸ-ն ընդլայնել է իր գործունեության շրջանակը նոր ծառայություններով և հեռահաղորդակցության ենթակառուցվածքների զարգացման հնարավորություններով։ «Ռեդինետ» ՓԲԸ-ն ընդգրկված է եղել բազմաթիվ գլոբալ բջջային համակարգերի (GSM) և կոդի բաժանման բազմակի հասանելիությամբ (CDMA) կայանների տանիքային և դաշտային (Greenfield) կայանների լիարժեք գործարկման աշխատանքներում:
«Ռեդինետ» ՓԲԸ-ն մատակարարում, արտադրում և տեղադրում է աշտարակների, կայմերի և խողովակահենակների լայն տեսականի բջջային կապի, հեռուստակայանների ու ռադիո-ռելեային գծերի համար։ «Ռեդինետ» ՓԲԸ-ի հեռահաղորդակցության աշտարակները ամուր են և բարձրորակ, որով բավարարում են հաճախորդների բազմաթիվ պահանջները։
«Ռեդինետ» ՓԲԸ-ն մասնագիտացած է աշտարակների, կայմերի, խողովակահենակների վրա հեռահաղորդակցության համակարգերի տեղադրման, ինտեգրացման, շահագործման և սպասարկման գործում: Մեր բոլոր կառույցները համապատասխանում են շինարարարության և անվտանգության միջազգային ստանդարտներին։
Սպառողները կարող են ընտրել ինչպես ստանդարտ, այնպես էլ հեռահաղորդակցության միջոցների գործարկման համար իրենց պահանջներին համապատասխան համակարգեր։ Շնորհիվ կորոզիան կանխող գերազանց ցինկապատ ծածկույթի՝ մեր աշտարակները, կայմերը և խողովակահենակները ունեն երկարատև դիմացկունություն: Մեր լուծումները նախագծված են արագ, պարզ և մատչելի տեղադրման աշխատանքներ իրականացնելու համար։
Ռեդինետ» ՓԲԸ-ն ապահովում է էլեկտրամագնիսական համատեղելիության (EMC) հաշվարկի ողջ տեսականին: Էլեկտրամագնիսական համատեղելիության հաշվարկը, ռադիո-էլեկտրոնային կայանի (RES) ընդհանուր աշխատանքային պայմանների համապատասխանության հաստատման գործընթացի անբաժանելի մասն է կազմում: Այս ոլորտում օգտագործվում է էլեկտրամագնիսական համատեղելիության հաշվարկման մեթոդաբանությունը:
Միևնույն ժամանակ, ռադիոհաղորդումների տարբեր ռեժիմների առանձնահատկությունը պահանջում է ընդհանուր մեթոդաբանության փոփոխություններ եւ լրացումներ:
Մեր մասնագետները կատարում են աշխատանքային ազդանշանի և ռադիէլեկտրոնային կայանի (RES) ռադիոընդունիչի ընդհանուր աղմուկի մակարդակի հաշվարկներ, որպեսզի ստանան աշխատանքային ազդանշանի մակարդակի և աղմուկի ընդհանուր մակարդակի հարաբերության։
Հաշվարկների արդյունքներն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության ռադիոհաճախության ծառայության հաստատությունների կողմից փորձաքննության և ռադիոհաճախություն հատկացնելու վերաբերյալ որոշումներ կայացնելու ժամանակ։
Բնակչության սանիտարահամաճարակային պայմանների հաշվարկը
Ընկերությունը կատարում է բնակչության սանիտարահամաճարակային պայմանների հաշվարկներ։ Սանիտարական կանոնների պահանջները նպատակաուղղված են կանխել ռադիոէլեկտրոնային կայանի կողմից առաջացած ռադիոհաճախության տատանումների էլեկտրամագնիսական դաշտի վնասակար ազդեցությունը բնակչության առողջության վրա։ Ընկերությունը նշված ծառայությունները մատուցում է իրավապահ մարմիններին, անհատ ձեռներեցներին և քաղաքացիական անձանց՝ իրականացնելով հաղորդող ռադիոտեխնիկական միավորի (TRU) նախագծում, կառուցում, վերակառուցում և գործարկում։
Սանիտարահամաճարակային բարեկեցության ծառայությունները ներառում են հետևյալ գործողությունները
- Ընկերությունը գնահատում է էլեկտրամագնիսական ազդեցությունը բնակչության, ինչպես նաև հաղորդող ռադիոտեխնիկան սպասարկող անձնակազմի վրա, իրականացնում է էլեկտրական և էլեկտրոնային տեխնիկայի էլեկտրական դաշտի, EEN-ի մագնիսական դաշտի, Eeppe էներգիայի հոսքի էներգետիկ նկարագրություն։
- Հաղորդող ռադիոտեխնիկական միավորի միջոցով էլեկտրամագնիսական խտության (EMD) ազդեցության մակարդակի հաշվարկում բնակելի տարածքի՝ ընդհանուր հանգստի, ներքին բնակության, հասարակական և արտադրական կացարանների վրա,
- Տարբեր աղբյուրներից համաժամանակյա ճառագայթման պայմանների հաշվարկում,
- Հասարակական շենքերում հաղորդող ռադիոտեխնիկական միավորի սնուցման և ուժային սարքավորումներից առաջացող 50 Հերց հաճախության էլեկտրական դաշտի լարվածության հաշվարկում։
- Էլեկտրամագնիսական դաշտի խտության (EMD) առաջացման աղդեցությունների պայմանների պահանջների պահպանում (այն տարածքներում (տանիքներում), որտեղ մարդկանց մուտքը ուղղակիորեն կապված է հաղորդող ռադիոտեխնիկական միավորի հետ, սարքավորումների սպասարկումը բացառված է):
- հաղորդիչ ռադիոտեխնիկական միավորի ընդհանուր սանիտարահամաճարակային քննության անցկացում՝ հաղորդիչ ռադիոտեխնիկական միավորի ալեհավաքի տեղադրման վայրում (հենարան, տանիք) մի քանի ռադիոհաղորդիչների տեղադրման դեպքում,
- Ալեհավաքի տեղակայման վայրի վտանգավոր սահմաններում մարդկանց մուտքի արգելում,
- Ռադիոընդունիչ կայանի ալեհավաքի տեղադրման և քաղաքացիական տարածման ռադիոծրագրի զարգացման (RGD ) հաշվարկում
Մեր որակավորված մասնագետները ամենակարճ ժամկետներում պրոֆեսիոնալ կերպով կվերացնեն առաջացած խնդիրները՝ հասցնելով հետագա նմանատիպ խնդիրների առաջացման հավանականությունը նվազագույնի:
Նախագծման ծառայություններ
«Ռեդինետ» ՓԲԸ-ն մատուցում է նախագծային ծառայությունների լայն շրջանակ և ունի հեռահաղորդակցության բազային կայանների նախագծման և կառուցման հարուստ փորձ:
«Ռեդինետ» ՓԲԸ-ն իրականացնում է հետևյալ ծառայությունները`
- Շինությունների չափագրում և կրողունակության հաշվարկում: Տանիքային կայանների վերաբերյալ որոշում՝ լիցենզավորված սեյսմոլոգիական մարմնի կողմից, դաշտային կայանների (Greenfield) վերաբերյալ, երկրաբանական տվյալների միջոցով գեոդեզիստի և պատմաբանի կողմից տրամադրած որոշում,
- Տեղանքի հատակագծի նախապատրաստում,
- Շինարարական գծագրերի իրականացում,
- Էլեկտրամատակարարման, հողանցման և շանթարգելման շղթաների նախագծման աշխատանքներ,
- Դաշտային կայաններում տեղանքի տեղագրության իրականացում,
- Լիցենզավորված մարմնի կողմից նախագծերի փորձաքննություն,
- Ֆինանսական հաշվարկների կատարում,
- Շինությունների ծածկերի կրողունակության հաշվարկում,
- Ֆասադների, տանիքների և ներքին հարդարման պլանավորում,
- Մետաղական կոնստրուկցիաների լրացուցիչ ամրացում,
- Կայմերի, աշտարակների, խողովակահենակների, ներկառուցված դետալների, մետաղական կառույցների համար անհրաժեշտ ամբողջական դետալների նախագծում,
- Օդորակիչ և օդափոխիչ համակարգի նախագծում,
- Հակահրդեհային անվտանգության և անվտանգության համակարգի նախագծում,
- Բազային կայանի և ռադիո-ռելեային ցանցի նախագծում,
- Անտենա-ֆիդերային համակարգի նախագծում,
- Արևային ֆոտովոլտային կայանների նախագծում,
- Արևային ջրատաքացուցիչ համակարգի նախագծում,
- Օպտիկամանրաթելային ցանցի նախագծում,
- Բարձրավոլտ գծերի օպտիկամանրաթելային շանթարգելման ճոպանի (OPGW) անցկացման նախագծում և հաշվարկում,
- Շրջակա միջավայրի պաշտպանության կազմակերպում:
Էլեկտրահաղորդման Ցանցի Վերակառուցում Ծրագիր ԿԿՈՒՏՀ/ԷԿՀ Ծրագրի ընդլայնում և արդիականացում
Ընդհանուր տեղեկություն
Ներդրումային Ծրագրի նպատակն է արդիականացնել ԿԿՈՒՏՀ/ԷԿՀ համակարգը, ընդլայնել օպտիկա-մանրաթելքային կապի համակարգը, ապահովել ինստիտուցիոնալ զարգացումը, որպեսզի ավելացնել քաղաքային և գյուղական համայնքներին էլեկտրաէներգիայի մատակարարումը, ինչպես նաև ապահովել ամբողջական, կայուն տնտեսական զարգացում:
Ծրագրի բաղադրիչներ:
- ԿԿՈՒՏՀ/ԷԿՀ համակարգի արդիականացում
- Օպտիկա-մանրաթելքային կապի համակարգի ընդլայնում
- Պահուստային կարգավարական կետի կառուցում
Ծրագրի Գլխավոր Կապալառու
Կոնսորցիում REDINET ՓԲԸ (Հայաստան) & SIEMENS AG Osterreich (Ավստրիա)
Պայմանագրի ստորագրման ամսաթիվ՝ 23․10․2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ 01․12․․2017
Պայմանագրի ավարտ՝ 30 ․04․2022
Պայմանագրի ընդհանուր արժեքը՝ 9,955,976 Եվրո և 217,198,090 ՀՀ Դրամ, որը համարժեք է 12,046,237.07 ԱՄՆ Դոլարին
Ծրագրի իրականացման ընթացքը
- SCADA/EMS և կապի համակարգի նախագծման աշխատանքներ - ավարտված
- SCADA համակարգի սարքավորումների և ծրագրային ապահովման տեղադրում – ավարտված
- RTU-երի, Պրոտոկոլ փոխակերպիչների, Եղանակային կայանների, Հաճախականության մշտադիտարկման սարքի տեղադրման աշխատանքներ - ավարտված
- SCADA սարքավորումներ և ծրագրային ապահովում ՊԿԿ-ում - ավարտված
- ՊԿԿ-ի շենքի կառուցում - ավարտված
- Տեսապատի արդիականացում ԿԿԿ-ում - ավարտված
- Տեսապատի տեղադրում ՊԿԿ-ում - ավարտված
- OPGW-ի տեղադրում Սիփան 220 կՎ ՕԳ-ի վրա - ավարտված
- OPGW-ի տեղադրում Սևան 110 կՎ ՕԳ-ի վրա - ավարտված
- OPGW-ի տեղադրում Մեղրի-1,2 220 կՎ ՕԳ-ի վրա – ավարտված
- OPGW-ի տեղադրում Գյումրի 220 կՎ ՕԳ-ի վրա - ավարտված
- OPAC/ADSS տեղադրում - ավարտված
- Թվային հեռախոսակայանի և կապի սարքավորումների տեղադրում – ավարտված
- Ջրամբարների համար կապի սարքավորումների տեղադրում - ավարտված
- Ուսուցումներ Գործատուի և Կապալառուի գրսաենյակում - ավարտված
- Լրացուցիչ ուսուցում թվային հեռախոսակայանի և ձայնագրիչի համար, համաձայն Պայմանագրի Փոփոխություն 09-ի -ավարտված
- Լրացուցի OPGW-ի տեղադրում Տաթև 110 կՎ, Նաիրիտ-1,2 110 կՎ, Սպայկա 110 կՎ, Նաիրի և Էրեբունի ՕԳ-երի վրա, համաձայն Պայմանագրի Փոփոխություն 06-ի – ավարտված
- Լրացուցիչ պահեստամասերի մատակարարում՝ համաձայն Պայմանագրի Փոփոխություն 10-ի – գտնվում է ընթացքում
- Ուսուցումներ աշխատանքային ռեժիմում – ավարտված (միայն չի անցկացվել Կարգավարների սիմուլյատորի համար նախատեսված ուսուցումը, պատճառը COVID-19 համավարակի հետ կապված սահմանափակումներն են։ Կապալառուի Սիմենս ընկերության մասնագետների այցը Երևան սպասվում է մինչև ապրիլի առաջին տասնօրյակը՝ ուսուցման անցկացման և SCADA/EMS համակարգի թերությունների վերացման համար)
- Շարունակվում են թվային հեռախոսակայանի կարգաբերման աշխատանքները
Գլխավոր փոփոխությունները 2020-2021-2022
- ADB extended the Loan deadline to 30 June 2022 and provided 954,000 USD for
installation of additional OPGW cables - 26 October 2020 - Change in Facilities 06 signed between EPSO and General
Contractor (Redinet & Siemens Consortium) for installation of additional OPGW
cables on Tatev, Erebuni, Nairi, Nairit and Spayka OHLs - 26 July 2021 - Change in Facilities 07 signed between EPSO and General Contractor
(Redinet & Siemens Consortium) for installation ground wire support on towers 51-56
on Nairi 220 kV line - 26 July 2021 - Change in Facilities 08 signed between EPSO and General Contractor
(Redinet & Siemens Consortium) for connection outstation RTUs redundantly to the
main control center NDC and backup control center BDC - 26 July 2021 - Change in Facilities 09 signed between EPSO and General Contractor
(Redinet & Siemens Consortium) for conducting additional trainings for EPSO staff -
Operation and maintenance of IP PBAX and Long Term Recording System servers and
Network Management System - 20 December 2021 Change in Facilities 10 signed between EPSO and General
Contractor (Redinet & Siemens Consortium) for supplying additional spare parts - 07 December 2020 - Contract Variation 07 signed between EPSO and Consultant
(Tractebel, Cesi and Ameria) for supervision and consulting services
- ԱԶԲ-ն երկարաձգել է վարկի վերջնաժամկետը մինչև 2022 թվականի հունիսի 30-ը, և տրամադրել 954,000
ԱՄՆ Դոլար գումար՝ լրացուցիչ OPGW տիպի մալուխների տեղադրման համար։ - 2020 թվականի հոկտեմբերի 26-ին ԷԷՀՕ-ի և Կապալառուի (Redinet & Siemens Կոնսորցիում) միջև
ստորագրվել է Պայմանագրի Փոփոխություն 06—ը՝ լրացուցիչ OPGW տիպի մալուխի տեղադրման համար
Տաթև, Նաիրիտ, Նաիրի, Էրեբունի և Սպայկա ՕԳ-երի վրա - 2021 թվականի հուլիսի 26-ին ԷԷՀՕ-ի և Կապալառուի (Redinet & Siemens Կոնսորցիում) միջև
ստորագրվել է Պայմանագրի Փոփոխություն 07—ը՝ Նաիրի 220 կՎ ՕԳ-ի 51-56 հենարանների վրա
լրացուցիչ կանգնակների տեղադրման համար։ - 2021 թվականի հուլիսի 26-ին ԷԷՀՕ-ի և Կապալառուի (Redinet & Siemens Կոնսորցիում) միջև
ստորագրվել է Պայմանագրի Փոփոխություն 08—ը՝ օբյեկտների RTU-երի կապը ԿԿԿ-ի և ՊԿԿ-ի հետ
ապահովելու նպատակով - 2021 թվականի հուլիսի 26-ին ԷԷՀՕ-ի և Կապալառուի (Redinet & Siemens Կոնսորցիում) միջև
ստորագրվել է Պայմանագրի Փոփոխություն 09—ը՝ ԷԷՀՕ-ի անձնակազմի համար թվային
հեռախոսակայանի, երկարաժամկետ ձայնագրման սարքի և հեռակապի ցանցի կառավարման լրացուցիչ
ուսուցման անցկացման նպատակով։ - 2021 թվականի դեկտեմբերի 20-ին ԷԷՀՕ-ի և Կապալառուի (Redinet & Siemens Կոնսորցիում) միջև
ստորագրվել է Պայմանագրի Փոփոխություն 10—ը՝ լրացուցիչ պահեստամասերի մատակարարման համար - 2020 թվականի դեկտեմբերի 07-ին Խորհրդատուի հետ կնքվել է (Tractebel, Cesi and Ameria)
Պայմանագրի Փոփոխություն 07-ը։
Գեներատոր
Մենք տրամադրում ենք դիզել գեներատորների տեղակայման և սպասարկման ծառայություններ:
Դիզել գեներատոր ESE 72 TP
Ուժի գործոն՝ 0,8
Ամպեր (Ամպ)՝ 94
Արագություն (պտույտ/րոպե)՝ 1500
Հզորություն (կՎԱ) (ESP/PRP)՝ 72 / 65
Ստանդարտ լարում (Վտ)՝ 400 / 230
Հզորություն (Կվտ) (ESP/PRP)՝ 57 / 51
Դիզել գեներատոր ESE 112 TV
Ուժի գործոն՝ 0,8
Ամպեր (Ամպ)՝ 145
Արագություն (պտույտ/րոպե)՝ 1500
Հզորություն (կՎԱ) (ESP/PRP)՝ 112 / 100
Ստանդարտ լարում (Վտ)՝ 400 / 230
Հզորություն (Կվտ) (ESP/PRP)՝ 90 / 80
Դիզել գեներատոր ESE 90 TBI
Ուժի գործոն՝ 0,8
Ամպեր (Ամպ)՝ 117
Արագություն (պտույտ/րոպե)՝ 1500
Հզորություն (կՎԱ) (ESP/PRP)՝ 90 / 81
Ստանդարտ լարում (Վտ)՝ 400 / 230
Հզորություն (Կվտ) (ESP/PRP)՝ 72 / 65
Դիզել գեներատոր ESE 70 TI
Ուժի գործոն՝ 0,8
Ամպեր (Ամպ)՝ 87
Արագություն (պտույտ/րոպե)՝ 1500
Հզորություն (կՎԱ) (ESP/PRP)՝ 70 / 60
Ստանդարտ լարում (Վտ)՝ 400 / 230
Հզորություն (Կվտ) (ESP/PRP)՝ 56 / 50
Դիզել գեներատոր ESE 88 TIA
Ուժի գործոն՝ 0,8
Ամպեր (Ամպ)՝ 116
Արագություն (պտույտ/րոպե)՝ 1500
Հզորություն (կՎԱ) (ESP/PRP)՝ 88 / 80
Ստանդարտ լարում (Վտ)՝ 400 / 230
Հզորություն (Կվտ) (ESP/PRP)՝ 70 / 63
Դիզել գեներատոր ESE 65 TDZ
Ուժի գործոն՝ 0,8
Ամպեր (Ամպ)՝ 84
Արագություն (պտույտ/րոպե)՝ 1500
Հզորություն (կՎԱ) (ESP/PRP)՝ 65 / 58,5
Ստանդարտ լարում (Վտ)՝ 400 / 230
Հզորություն (Կվտ) (ESP/PRP)՝ 52 / 46,8
Դիզել գեներատոր ESE 130 TDS
Ուժի գործոն՝ 0,8
Ամպեր (Ամպ)՝ 169
Արագություն (պտույտ/րոպե)՝ 1500
Հզորություն (կՎԱ) (ESP/PRP)՝ 130 / 117
Ստանդարտ լարում (Վտ)՝ 400 / 230
Հզորություն (Կվտ) (ESP/PRP)՝ 104 / 93
Դիզել գեներատոր ESE 100 DWS
Ուժի գործոն՝ 0,8
Ամպեր (Ամպ)՝ 130
Արագություն (պտույտ/րոպե)՝ 1500
Հզորություն (կՎԱ) (ESP/PRP)՝ 100 / 90
Ստանդարտ լարում (Վտ)՝ 400 / 230
Հզորություն (Կվտ) (ESP/PRP)՝ 80 / 72