Նախագծում

Նախագծման ծառայություններ

"Ռեդինետ" ՓԲԸ-ն մատուցում է նախագծային ծառայությունների լայն շրջանակ և ունի հեռահաղորդակցության բազային կայանների նախագծման և կառուցման հարուստ փորձ:

Նախագծման ծառայություններ


«Ռեդինետ» ՓԲԸ-ն իրականացնում է հետևյալ ծառայությունները`

  • Շինությունների չափագրում և կրողունակության հաշվարկում: Տանիքային կայանների վերաբերյալ որոշում՝ լիցենզավորված սեյսմոլոգիական մարմնի կողմից, դաշտային կայանների (Greenfield) վերաբերյալ, երկրաբանական տվյալների միջոցով գեոդեզիստի և պատմաբանի կողմից տրամադրած որոշում,
  • Տեղանքի հատակագծի նախապատրաստում,
  • Շինարարական գծագրերի իրականացում,
  • Էլեկտրամատակարարման, հողանցման և շանթարգելման շղթաների նախագծման աշխատանքներ,
  • դաշտային կայաններում տեղանքի տեղագրության իրականացում,
  • Լիցենզավորված մարմնի կողմից նախագծերի փորձաքննություն,
  • Ֆինանսական հաշվարկների կատարում,
  • Շինությունների ծածկերի կրողունակության հաշվարկում,
  • Ֆասադների, տանիքների և ներքին հարդարման պլանավորում,
  • Մետաղական կոնստրուկցիաների լրացուցիչ ամրացում,
  • Կայմերի, աշտարակների, խողովակահենակների, ներկառուցված դետալների, մետաղական կառույցների համար անհրաժեշտ ամբողջական դետալների նախագծում,
  • Օդորակիչ և օդափոխիչ համակարգի նախագծում,
  • Հակահրդեհային անվտանգության և անվտանգության համակարգի նախագծում,
  • Բազային կայանի և ռադիո-ռելեային ցանցի նախագծում,
  • Անտենա-ֆիդերային համակարգի նախագծում,
  • Արևային ֆոտովոլտային կայանների նախագծում,
  • Արևային ջրատաքացուցիչ համակարգի նախագծում,
  • Օպտիկամանրաթելային ցանցի նախագծում,
  • Բարձրավոլտ գծերի օպտիկամանրաթելային շանթարգելման ճոպանի (OPGW) անց­կաց­ման նախագծում և հաշվարկում,
  • Շրջակա միջավայրի պաշտպանության կազմակերպում:
Site Survey
Site Survey