Համաձայն ՀՀ վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի և ՀՀ արդարադատության նախարարության միջև կնքված պայմանագրի՝ էներգախնայողության ծրագրի իրականացման վերջին գործողությունները ՀՀ արդարադատության նախարարության “Արմավիր” քրեակատարողական հիմնարկում հաջողությամբ ավարտվել են։
Համաձայն ՀՀ արդարադատության նախարարության “Արմավիր” քրեակատարողական հիմնարկի էներգախնայողության ծրագրի՝ “Ռեդինետ” ՓԲԸ- կողմից կատարվել են հետևյալ գործողությունները.
- Տաք ջրամատակարարման համար տեղակայվել են 1500 վակուումային խողովակներով արևային ջրատաքացուցիչներ, որը ինտեգրելով գոյություն ունեցող կաթսայատան հետ, միացվել է տաք ջրամատակարարման համակարգին,
- քրեակատարողական հիմնարկի էլեկտրաէներգիայի սեփական կարիքների համար տեղակայվել է 100կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան, որը երկկողմանի հաշվիչով միացված է ՀԷՑ-ին,
- արգելափակման գոտու և տարածքների արտաքին լուսատուները, ինչպես նաև շենք-շինությունների ներքին լուսատուները փոխարինվել են էներգաարդյունավետ լուսադիոդային լուսատուներով (LED),
- տեղադրվել և կենտրոնական մոնիտորինգի համակարգին է միացել ՔԿՀ-ի մոնիտորինգի համակարգ։
էներգախնայողության միջոցառումների արդյունքում էներգիայի խնայողությունը կլինի 36% և ածխածնի երկօքսիդի արտանետումների կրճատումը կլինի 277 տոննա։
Արևային ջրատաքացուցիչների տարեկան խնայողությունը կկազմի 174 150 կՎտժ կամ տարեկան 2,921,000 դրամ,
Արևային ֆոտովոլտայիկ կայանի տարեկան խնայողությունը կկազմի 150 000 կՎտժ կամ 7 317 000 դրամ տարեկան,
Լուսավորության տարեկան խնայողությունը կկազմի 758 295 կՎտժ կամ 36 989 630 դրամ տարեկան,
Տարեկան ընդհանուր խնայողությունը կկազմի ՝
1 082 445 կՎտժ (758 295 լույս + 174 150 տաք ջուր + 150 000 արևային կայան)
47 227 630 դրամ (36 989 630 լույս + 2 921 000 տաք ջուր + 7 317 000 արևային կայան):