Մեր Մասին

"Ռեդինետ" ընկերությունը տարածաշրջանային շուկայում առաջատար համակարգողն է՝ ներառյալ Վրաստանի մասնաճյուղը

Նորարարություններն ու բարձր տեխնոլոգիաները պրոֆեսիոնալ անձնակազմի հետ մեկտեղ մեր ընկերության շարժիչ ուժն են։

Ընկերության հիմնական մրցունակ առավելությունը մարդկային ռեսուրսներն են՝ մասնավորապես բարձր որակավորմամբ և հարուստ փորձով մասնագետների թիմը՝ հաստատված ավելի քան 12 գործընկերների կողմից, ինչպես՝ "Ալկատել Լյուսենթ", "Էրիկսոն", "Հուավեյ", "ՆՍՆ", "ՌԱԴ", "Էլտեկ", "ՄկԱֆի" և այլն։ Տարածաշրջանային շուկայում երկար տարիների գործունեության ընթացքում մենք դարձել ենք մի շարք ընկերությունների հավատարիմ և վստահելի գործընկերը, ինչպես՝ "Ֆրանս Տելեկոմ", "ՄՏՍ", "Բիլայն" և այլն։

"Ռեդինետ" ՓԲԸ-ի որակավորված ինժեներական թիմն ընդգրկված է բնագավառին հատուկ տարբեր լուծումների ուսումնասիրություններում և զարգացումներում՝ հիմնված առաջատար վաճառողների և մատակարարների հետ գործընկերական հարաբերությունների վրա։ Ընկերությունն ունի փոխադրամիջոցների ավտոկայան՝ ավելի քան 50 մեքենա, արտաճանապարհային հնարավորությամբ 4x4 շարժիչներով և բեռնատարներով։ Ընկերության պահեստներն ունեն 5000 քառակուսի մետր տարածք:

2001

Ընկերության հիմնադրումը

Ռեդինետ ՓԲԸ
Ստեղծվեց "Ռեդինետ" ՓԲԸ-ը հեռահաղորդակցության ընկերություններին ծառայություններ մատուցելու համար։
2001

Համագործակցություն Բիլայն Արմենիայի (Արմենտել ՓԲԸ) հետ

Beeline-Logo
"Ռեդինետ" ՓԲԸ-ը լիազորված է տրամադրել հեռահաղորդակցության ցանցերի լուծումներ՝ միջազգային ճանաչում ունեցող բջջային օպերատորի՝ "Բիլայնի" Հայաստանյան մասնաճյուղի համար։
2004

Վստահություն և համագործակցություն

Nokia Logo
Այս տարիների ընթացքում գործընկերների քանակը գերազանցել է 20-ը։ "Ռեդինետ" ՓԲԸ-ը համագործակցում է միջազգային ճանաչում ունեցող ապրանքանիշերի հետ, ինչպես ՝ "Նոկիա", "Սիմենս", "Հուավեյ", "Էրիկսոն"։
2005

Համագործակցություն ՎիվաՍելլ ՄՏՍ-ի (Կ-Տելեկոմ ՓԲԸ) հետ

VivaCell-MTS Logo
"Ռեդինետ" ՓԲԸ-ը լիազորված է տրամադրել հեռահաղորդակցության ցանցերի լուծումներ՝ Հայաստանի ամենախոշոր բջջային օպերատորի՝ "ՎիվաՍելլ ՄՏՍ"-ի համար։
2009

Բոոլոր WiMAX ցանցերը Հայաստանում

WiMax Logo
"Ռեդինետ" ՓԲԸ-ն Հայաստանի տարածքում WiMAX ցանցեր կառուցող առաջին ընկերությունն է։
2009

Համագործակցությունն “Օրանժ Արմենիայի” հետ

Logo of Orange
"Ռեդինետ" ՓԲԸ-ը լիազորված է կառուցել հեռահաղորդակցության ցանցեր՝ միջազգային ճանաչում ունեցող բջջային օպերատորի՝ "Օրանժ Արմենիայի" համար։ 2009 թվականից սկսած "Ռեդինետ" ՓԲԸ-ն սպասարկում է "Օրանժ"-ի բջջային հեռահաղորդակցության ցանցը։ Բոլոր սյուների և աշտարակների նախագծումն ու սպասարկումը իրականացնում է "Ռեդինետ" ՓԲԸ-ն։ էլեկտրամատակարարման սարքավորումները՝ Eltec:
2009

Համագործակցություն Eltek-ի հետ

Eltek Logo
2009 թ.-ին «Ռեդինետ» ՓԲԸ-ն դարձավ Eltek- ի լիազորված գործընկեր եւ սպասարկման կենտրոն:
2010

Արևային էներգիայով աշխատող հեռահաղորդակցության առաջին բազային կայանը

Solar GSM station of Orange Armenia - Redinet
Բացառապես արևային էներգիայով աշխատող հեռահաղորդակցության առաջին բազային կայանը կառուցվել է "Ռեդինետ" ՓԲԸ-ի կողմից՝ "Տենեսոլ" ՓԲԸ-ի հետ համատեղ։
2011

GSM ամենաբարձր աշտարակը Հայաստանում

Highest GSM Tower of Armenia 85m
Ընկերությունը նաև մասնագիտացել է աշտարակների, կայմերի, սյուների նախագծման և կառուցման մեջ։ "Ռեդինետ" ՓԲԸ-ն կառուցել է գլոբալ բջջային համակարգի ամենաբարձր աշտարակը Հայաստանում, որի երկարությունն է 85մ։
2012

OPGW տեղակայում եւ շահագործում “Ալստոմ”-ի հետ

Alstom - Logo
Ավելի քան 100կմ օպտիկական մալուխի տեղակայում եւ շահագործում "Ալստոմ գրիդ սոլուշնս"-ի հետ համատեղ։
2013

Համագործակցությունը “ՄկԱֆի”-ի հետ

Mcafee Logo
Մենք դարձել ենք "ՄկԱֆի" անվտանգության լուծումների բացառիկ մատակարար/գործընկերը, ինչպես նաև աջակցման երաշխավորված ծառայություններ մատուցողը Հայաստանում։
2015

Համալիր էներգախնայողության լուծումների ստեղծում

Արեւային լուծումներ բիզնեսի համար
"Ռեդինետ"-ը շարունակաբար կատարում է ուսումնասիրություններ վերականգնվող էներգիայի ասպարեզում և, արդյունքում, ընկերությունը պատրաստ է մատուցել համալիր էներգախնայողության լուծումներ։
2017

“Ռեդինետ” ընկերությունը “Ղ-Տելեկոմ” ՓԲԸ-ի բջջային ցանցի տեխնիկական սպասարկումն իրականացնողն է

Հեռահաղորդակցման ալեհավաք - Ռեդինետ
«Ռեդինետ» ՓԲԸ-ը ընտրվել է որպես ռադիոհաճախականության սարքավորումների, բջջային ցանցի եւ այլ ենթակառուցվածքային սարքավորումների սպասարկման ծառայություններ մատուցող մատակարար:

Մեր մոտեցումը և ինչու ընտրել մեզ


"Ռեդինետ" ընկերությունը համակարգման իր գործառույթը կատարում է պետական ութ արտոնագրերի հիման վրա, որոնք թույլատրում են կատարել նոր տեղակայման և վերակառուցման ծրագրերի նախագծում, կառուցում, տեղադրում, կառուցողական և գործարկման աշխատանքներ։ "Ռեդինետ" ընկերությունն իրականացնում է առողջապահական և անվտանգության կանոնների մշտական մոնիթորինգ և վերահսկողություն։

Մեր ամենօրյա աշխատանքը նվիրված է մեր հաճախորդների և գործընկերների կարիքներն ուսումնասիրելուն, մեր գործընկերների խնդիրները լուծելուն ուղղված հարմարեցված լուծումներին հավեյլալ արժեք հաղորդելուն։

Շատ հեղինակավոր վաճառողների և վստահելի մատակարարների հետ համագործակցելու հարուստ փորձի շնորհիվ՝ "Ռեդինետ" ՓԲԸ-ն մեր գործընկերներին ապահովում է անհրաժեշտ նյութերով և լիարժեք լուծումներով:

Մեր նպատակն է ապահովել սպառողի առավելագույն բավարարվածություն:

Handshake