Գործարկվել է ՀՀ արդարադատության նախարարության “Արմավիր” քրեակատարողական հիմնարկի արևային էներգիայի կայանը

  • 0
Արևային համակարգ - Ռեդինետ

Գործարկվել է ՀՀ արդարադատության նախարարության “Արմավիր” քրեակատարողական հիմնարկի արևային էներգիայի կայանը

Համաձայն ՀՀ վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի և ՀՀ արդարադատության նախարարության միջև կնքված պայմանագրի՝ էներգախնայողության ծրագրի իրականացման վերջին գործողությունները ՀՀ արդարադատության նախարարության “Արմավիր” քրեակատարողական հիմնարկում հաջողությամբ ավարտվել են։

Համաձայն ՀՀ արդարադատության նախարարության “Արմավիր” քրեակատարողական հիմնարկի էներգախնայողության ծրագրի՝ “Ռեդինետ” ՓԲԸ- կողմից կատարվել են հետևյալ գործողությունները.

 

  • Տաք ջրամատակարարման համար տեղակայվել են 1500 վակուումային խողովակներով արևային ջրատաքացուցիչներ, որը ինտեգրելով գոյություն ունեցող կաթսայատան հետ, միացվել է տաք ջրամատակարարման համակարգին,
  • քրեակատարողական հիմնարկի էլեկտրաէներգիայի սեփական կարիքների համար տեղակայվել է 100կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան, որը երկկողմանի հաշվիչով միացված է ՀԷՑ-ին,
  • արգելափակման գոտու և տարածքների արտաքին լուսատուները, ինչպես նաև շենք-շինությունների ներքին լուսատուները փոխարինվել են էներգաարդյունավետ լուսադիոդային լուսատուներով (LED),
  • տեղադրվել և կենտրոնական մոնիտորինգի համակարգին է միացել ՔԿՀ-ի մոնիտորինգի համակարգ։

էներգախնայողության միջոցառումների արդյունքում էներգիայի խնայողությունը կլինի 36% և ածխածնի երկօքսիդի արտանետումների կրճատումը կլինի 277 տոննա։

Արևային ջրատաքացուցիչների տարեկան խնայողությունը կկազմի 174 150 կՎտժ կամ տարեկան 2,921,000 դրամ,

Արևային ֆոտովոլտայիկ կայանի տարեկան խնայողությունը կկազմի 150 000 կՎտժ կամ 7 317 000 դրամ տարեկան,

Լուսավորության տարեկան խնայողությունը կկազմի 758 295 կՎտժ կամ 36 989 630 դրամ տարեկան,

Տարեկան ընդհանուր խնայողությունը կկազմի ՝

1 082 445 կՎտժ (758 295 լույս + 174 150 տաք ջուր + 150 000 արևային կայան)

47 227 630 դրամ (36 989 630 լույս + 2 921 000 տաք ջուր + 7 317 000 արևային կայան):

Սկզբնաղբյուր – r2e2

100 կՎ Արեւային Կայան Արմավիրում

100 կՎ Արեւային Կայան Արմավիրում, APsystems միկրոինվերտերներով հագեցած

100 կՎ Արեւային Կայան Արմավիրում

Արեւային կայան Արմավիրում