Իսպանական եւ Էմիրատական ընկերությունները հայկական քամուց հոսանք կստանան

  • 0
Ալտերնատիվ էներգիայի կորպորատիվ լուծումներ Ռեդինետից - հողմակայան

Իսպանական եւ Էմիրատական ընկերությունները հայկական քամուց հոսանք կստանան

Գեղարքունիքի մարզը հայտնվել է Եվրոպայի՝ արևմտյան, և մերձավոր Արևելքի՝ արևելյան պետությունների ուշադրության կենտրոնում: Իսպանական ու Էմիրատական միջազգային ընկերությունները ցանկանում են Ծաղկունք գյուղի քամու ուժից հոսանք ստանալ:

“Ռեդինետ” ՓԲԸ-ն, համագործակցելով «Access Central Asia» Էմիրատական միջազգային ընկերության հետ, արդեն իսկ ապահովել է կազմակերպությանը անհրաժեշտ ծառայություններով, չափիչ սարքավորումներով եւ կայանով՝ այս պահին 60 մետր բարձրությամբ, որը նախատեսվում է հասցվել մինչեւ 80 մետրի:

Ավելին, իսպանական «Acciona Energy» ընկերությունը նույնպես հետաքրքրված է Գեղարքունիքի քամիով եւ պատրաստվում է խոշոր չապի ներդրումներ անել Հայաստանում:  Հենց այս մտադրությունների մասին էլ կազմակերպության ներկայացուցիչները կիսվել է ՀՀ վարչապետ՝ Կարեն Կարապետյանի հետ՝ Դավոսում տեղի ունեցած համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ: “Ռեդինետ” ՓԲԸ-ն, իսպանական ընկերության պատվերով արդեն իսկ տեղադրել է 1 արեւային կայան և 2 քամու չափիչ աշտարակ՝ 60 մետր բարձրությամբ: Սարքերի նոր խմբաքանակը նույնպես պատրաստ է և կտեղափոխվի սարեր՝ քամիների ուժգնացման հետ զուգընթաց:

Այսպիսով, կայաններից ստացված արդյունքների հիման վրա ընկերությունները կհստակեցնեն իրենց որոշումները՝ տվյալ գոտում հողմակայաններ տեղադրելու հետ կապված։

“Ռեդինետ” ՓԲԸ-ի հետ համատեղ, նշված 2 ընկերությունները պատրաստվում են կառուցել 100ից 150 մեգավատ հզորությամբ հողմակայաններ 2018 թվականին, որոնք կլինեն 70 անգամ ավելի հզոր քան Հայաստանում այս պահին գործող միակ՝ Պուշկինի հողմակայանը: