Հետազոտություն եւ զարգացում

Հետազոտություն և զարգացում

"Ռեդինետ" ՓԲԸ-ի հետազոտական և զարգացման աշխատանքները մեծ դեր են խաղում առաջատար նախագծերի, արտադրության, ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով անլար և օպտիկամանրաթելային հեռահաղորդակցության ասպարեզում համապատասխան լուծումներ տալու գործում։ "Հետազոտության և Զարգացման" նպատակն է՝
  • Ներկայացնել հաճախորդների սպասելիքները գերազանցող նորարարական արտադրանք և լուծումներ,
  • Տեխնոլոգիան համապատասխանեցնել ապագա սպառողների պահանջներին,
  • Գովազդել և առևտրայնացնել սեփական նորարարական արտադրանքն ու լուծումները, որոնք մեր հաճախորդների համար կունենան բացառիկ նշանակություն,
  • Ապահովել արժեքավոր տեխնիկական խորհրդատվության, խորհրդակցության, փորձարկման, տեխնիկական սպասարկման ծառայություններ մեր հմտությունների շրջանակներում,
  • Ծավալել հետազոտական և զարգացման գործունեություն՝ հետագա զարգացման հիմք ապահովելու համար։

Արեւային համակարգեր


"Օրանժ Արմենիա" ՓԲԸ-ն առաջին ընկերությունն էր Հայաստանում, որը որոշեց կառուցել այլընտրանքային էներգիայով աշխատող հեռահաղորդակցության կայան։ Ծրագիրը գործարկվել է "Ռեդինետ" ՓԲԸ-ի կողմից՝ "Տենեսոլ" ՓԲԸ-ի հետ համատեղ։ Կայանի կառուցման աշխատանքները, ինչպես նաև հեռահաղորդակցության սարքավորումների, արևային էներգիայի հատուկ վահանակների գործարկումն ու կուտակիչների տեղադրումը կատարվել է "Ռեդինետ" ՓԲԸ-ի կողմից։

Արևային էներգախնայող համակարգ - Օրանժ Արմենիա
արևային GSM կայան բիզնեսի համար

3D մոդելավորմամբ բացառիկ նախագծում


GSM towers

"Ռեդինետ" ՓԲԸ-ի նախագծման բաժինը մատուցում է ցանկացած 3D նախագծման ծառայություններ՝ նախքան թողարկումը և առաջարկում նախագծման հատուկ լուծումներ, որոնք թույլ են տալիս աշտարակի վրա տեղադրել բոլոր սարքավորումներն առանց ծածկերի։

Հեռահաղորդակցության լուծումներ


"Ռեդինետ" ՓԲԸ-ի նախագծման բաժնի որակավորված և սերտիֆիկացված մասնագետները մատուցում են հեռահաղորդակցության նախագծման բնագավառի բազմաթիվ ծառայություններ, ինչպիսիք են՝

Հեռահաղորդակցության լուծումների նախագծում

  • Հեռահաղորդակցության լուծումների լիարժեք նախագծում,
  • Նորարարական լուծումների նախագծման ակտիվ աջակցություն,
  • Ստեղծարար և հարմարեցված լուծումների նորարարական իրագործում,

Շինարարական նախագծում (աշտարակներ, կայմեր, մոնոպոլներ, սյուներ)

  • Պողպատե կառույցների հաշվարկ և աշխատանքների գծագրում
  • Հիմքի կառուցման հաշվարկ և աշխատանքների գծագրում
  • Ցանկացած հեռահաղորդակցության կառույցի նախագծում
  • Շինարարական աշխատանքների որակի վերահսկողություն
GSM Կայանի համակարգչային մոդել
Computer Model of GSM tower
Tower quality checklist by Orange Telecom
Tower quality checklist by Orange Telecom
tower compliance
Tower - Quality Control by Redinet CJSC