Էլեկտրական ցանցեր

Էլեկտրական ցանցերն ու էլեկտրաէներգիայի մատակարարումը հեռա¬հա¬¬¬ղորդակցության օպերատորների, սպասարկող ընկերությունների հա¬մար հան¬¬դիսանում են արդյունաբերական ճյուղի հիմք։ "Ռեդինետ" ՓԲԸ-ն վստահելի գործընկերոջ և էլեկտրաէներգիայի արդյունաբերության գերժամանակակից տեխնոլոգիաների մատակարարի համբավը շուկայում ձեռք է բերել իր հաճախորդների համար բարձր և ցածր լարման էլեկտրական ցանցերի, օպտիկական հողանցման լարերի և հաղորդման գծերի կառուցման վերաբերյալ համակարգված մոտեցում ցուցաբերելու, հոսանքափոխարկիչ ենթակայանների և այլընտրանքային էներգիայի համակարգերի մատակարարման ու տեղադրման աշխատանքների շնորհիվ: Էլեկտրական ցանցերի տեղակայման մասով "Ռեդինետ" ՓԲԸ-ի ծառայությունների փաթեթը ներառում է էլեկտրահաղորդման գծի համալիր կառուցում՝ էներգիան էլեկտրակայանից հասցնել ծառայության վայր, կատարել էլեկտրա¬էներ¬գիայի բաշխում, հաճախորդի պահանջով էլեկտրաէներգիայի լարումը հոսանքափ¬ոխար¬կիչի լարման մակարդակից իջեցնել բաշխիչ էլեկտրալարերի մակարդակի և այլն։

Վերականգնվող էներգիայի լուծումները


«Ռեդինետ» ՓԲԸ-ն իր հաճախորդներին ապահովում է վերականգնվող էներգիայի մի շարք լուծումներով։

         Անհատական և կորպորատիվ հաճախորդներին մենք առաջարկում ենք հետևյալ լուծումները`

  • Արևային էներգիա
  • Արևային ջրատաքացում
Արեւային ջրատաքացուցիչներ

Էներգամատակարարում


էլեկտրամատակարարման բլոկ

«Ռեդինետ» ՓԲԸ-ի կողմից մատուցված ծառայությունների շրջանակը հաղորդակցության տեղանքների էներգամատակարարման մասով ներառում է՝

  • Տեխնիկական պայմանների ձեռքբերում
  • Բոլոր անհրաժեշտ թույլատվությունների և փաստաթղթերի ձեռքբերում
  • Նախագծում և նախագծի փաստաթղթավորում
  • Ցածր լարման գծերի կառուցում
  • Էլեկտրական հաշվիչների տեղադրում
  • Բարձր լարման գծերի կառուցում՝ ներառյալ հոսանքափոխարկիչ ենթակայանները

Օպտիկական հողանցման լարերի (OPGW) կառուցում


Իր աշխատանքի բազմաթիվ տարիների ընթացքում «Ռեդինետ» ՓԲԸ-ն ձեռք է բերել օպտիկական հողանցման լարերի համալիր տեղակայման հարուստ փորձ։ «Ռեդինետ» ՓԲԸ-ի հիմնական մրցունակ առավելությունն իր՝ բարձր որակավորումներով, հավաստագրված ինժեներներն ու փորձառու մասնագետներն են։

Ընկերությունը մատուցում է ծառայությունների ամբողջական փաթեթ ՝ ներառյալ ընդհանուր ցանցերի նախագծում, էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման գծերի նախագծում, բոլոր պահանջված թույլտվությունների, արտոնագրերի, նախագծման և պլանավորման փաստաթղթերի, օպտիկական հողանցման մալուխների և նյութերի մատակարարում, տեղադրման աշխատանքներ բարձր լարման էլեկտրահաղորդման պիլոնների գագաթին, հողանցման և հաղորդակցական աշխատանքներ, ինչպես նաև համակարգերի և սարքավորումների միացման, փորձարկման, վավերացման և շահագործման աշխատանքներ։

Ընկերության ծառայությունները մատուցվում են համաձայն միջազգային բարձր ստանդարտ­ներին՝ ընկերության սեփական մասնագիտացված սարքավորումների, լիարժեք գործիքակազմի և ավտոմատացման, ինչպես նաև սեփական մասնագետների գիտելիքների վրա հիմնված որակավորումների և մասնագիտական հմտությունների, թիմի ղեկավարների և որակի ապահովման վերահսկողների շնորհիվ։

OPGW մալուխի տեղադրման մեքենաներ