Տեղեկատվական անվտանգություն

Տեղեկատվական տեխնոլոգիաներ և անվտանգություն

"Ռեդինետ" ՓԲԸ-ն կազմակերպություններին առաջարկում է ՏՏ ենթակառուցվածքների բարելավման և իրագործման ծառայությունների լայն շրջանակ։ Նոր և գործող ընկերություններին մենք մատուցում ենք համակարգչային ցանցերի, օպերացիոն համակարգերի, սերվերների, աշխատակայանների, տվյալների մալուխների, անլար և անվտանգ ինտերնետ կապի տարբեր ծառայություններ:

ՏՏ և ցանցային ենթակառուցվածքի անվտանգություն


Համագործակցելով մեր վստահելի գործընկերների հետ, ինչպիսիք են՝ «ՍեյֆՆետ»-ը, «ՄկԱֆի»-ն, մենք առաջարկում ենք ամբողջական լուծումներ և գործիքակազմ՝ օգնելու պաշտպանել Ձեր ՏՏ ենթակառուցվածքը և խուսափել գաղտնի տվյալների կորստից`

  • Մեզ հետ Դուք պաշտպանված կլինեք հաքերներից, վտանգավոր ծրագրերից և վիրուսներից։
  • Մենք կարող ենք օգնել Ձեզ հուսալիորեն պաշտպանել Ձեր ՏՏ տիրույթը և կորպորատիվ վեբ կայքը։
  • Մեր կողմից առաջարկվող մեխանիզմները կօգնեն Ձեզ սանձազերծել և ամբողջությամբ արգելափակել ընկերության ներքին վտանգները, կանխել գաղտնի տվյալների արտահոսքը։
  • Մենք կօգնենք Ձեզ ապահով և թափանցիկ կերպով կազմակերպել պահուստավորման գործընթացը` տվյալների կորստից խուսափելու համար։
  • Մենք օգնում ենք հեռակառավարել ցանցը, ինչպես նաև Ձեր ենթակառուցվածքի բոլոր ՏՏ գործընթացները։ Այն դյուրին կդարձնի Ձեր ողջ ենթակառուցվածքի վերահսկման գործընթացը՝ ներառյալ համակարգի մակարդակներում ցանցային ադմինիստրատորի գործողությունները:
Lan Cables
Սերվերներ

Մեր նպատակն է օգնել Ձեզ ստեղծելու ապահով և վստահելի ՏՏ ենթակառուցվածք, որն էլ կօգնի Ձեր բիզնեսին մնալու մրցունակ և խուսափելու վտանգավոր մարտահրավերներից։ Մեր հիմնական սպառողներն են բանկային, հեռահաղորդակցության, արդյունաբերության ոլորտի ընկերությունները, բոլոր փոքր, միջին և մեծ ընկերությունները, որոնց համար ՏՏ-ն հանդիսանում է բիզնեսի հիմնարար բաղադրիչը։

Ինչու՞ Ռեդինետ

Մենք համագործակցում ենք արդյունաբերական առաջատար մատակարարների հետ՝ ապահովելու մրցունակ տեխնոլոգիաներով ու փորձառությամբ՝ վստահեցնելով, որ մենք մեր սպառողների համար ունենք լավագույն լուծումները։

Հանրային բանալիների ենթակառուցվածքը (PKI) և տվյալների կոդավորումը


Encryption illustration

Մեր օրերում ներքին անվտանգության համակարգերը սովորաբար անհամապատասխան են լինում առցանց հաղորդակցությունը պատշաճ կերպով պաշտպանելու համար սահմանված պահանջներին, քանի որ նրանք կա՛մ սեփականություն են (ընկերության կամ հատուկ մատակարարի), կա՛մ չեն կատարում տվյալների հուսալի կոդավորում, երբեմն էլ՝ երկուսը միասին։ Հանրային բանալիների ենթակառուցվածքը ծրագրի, կոդավորման տեխնոլոգիայի և սերվերի վրա հիմնված ծառայությունների ամբողջություն է՝ նախատեսված  լրացնելու այս բացը։ Այն պաշտպանում է հաղորդակցությունն այն բոլոր հատկություններով, որոնք բացակայում են ներքին ծրագրերում։ Այն օգտագործում է բաց, համընդհանուր ստանդարտներ և կոդավորիչներ թե՛ վավերացման գործընթացի,  թե՛ տվյալների համար։

«Ռեդինետ» ՓԲԸ-ն օգնում է կազմակերպություններին բավարարել և  կատարելագործել իրենց անվտանգության պահպանության սպասելիքները՝ ապահովելով ծրագրային լուծումներ, որոնք՝

  • Պաշտպանում են թվային ինքնությունը՝ վավերացման միջոցով,
  • Պաշտպանում են տեղեկատվական ակտիվները՝ կոդավորման միջոցով,
  • Ստեղծում են բազմաստիճան անվտանգության միջավայր և նպաստում արտադրողականությանը, ծախսերի արդյունավետությանն ու սիներգիային:
SafeNet - Storage Secure system

Մեր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ մենք առաջարկում ենք անվտանգության լայնածավալ և արդյունավետ լուծումներ կազմակերպությունների, ձեռնարկությունների, ֆինանսական հաստատությունների, փոքր և միջին ընկերությունների համար։

«Ռեդինետ» ՓԲԸ-ն վստահված լուծումներ ունի առաջարկելու՝ ձեռնարկության անվտանգության պահանջները բավարարելու համար, որոնցում ներառված են՝

  • Համակարգչի անվտանգություն
  • Լեփթոփի անվտանգություն
  • Ֆայլի կոդավորում
  • Ֆայլի անվտանգ փոխանցում

ՏՏ ենթակառուցվածքի կառուցումը


«Ռեդինետ» ՓԲԸ-ի գործարկման ծառայություններն ապահովում են տեխնիկաինժեներական հմտություններ ՏՏ ծառայությունների հաջողակ տեղադրման համար։ Մեր բարձր որակավորումներ ունեցող ինժեներներն իրենց հմտությունների շրջանակներում գործարկել են բազմաթիվ ծրագրեր, ծանոթ են ծագող խնդիրներին և ի վիճակի են արագ արձագանքել՝ նախատեսված ժամանակահատվածում խնդիրները լուծելու համար։ Նրանք նաև հետևում են ոլորտի լավագույն պրակտիկային` համապատասխան լուծում տրամադրելու համար:

Մենք համագործակցում ենք հեղինակավոր, լիովին հավատարմագրված մատակարարների հետ, որոնցից են՝ «Էրիկսոն»-ը, «Ալկատել-Լյուսենթ»-ը, «Սիսկո»-:Մենք ապահովում ենք ձեր առաջադրանքների ֆիզիկական գործարկումը, ներառյալ, բայց չսահմանափակվելով՝

  • Սխեմաների մատակարարում - Ձայնային, տվյալային, վիդեո և անլար սխեմաների տեղադրման խորհրդատվություն և կառավարում։
  • Կառուցվածքային մալուխաների նախագծում- Տեղական ցանցի (LAN) և խոշոր տարածքային ցանցի (WAN) մալուխային համակարգերի, խցիկների, լարերի կառավարման համակարգերի և սեյսմակայունության ամբողջական կառուցում։
  • Էլեկտրական նախագծում-փոփոխական/հաստատուն հոսանքի (AC/DC) էներգահամակարգերի կառուցում, անխափան սնուցման աղբյուր (UPS), մարտկոցներ, էլեկտրական բաշխիչ սարքեր (PDU), հողանցում, մասնագիտացված խցիկներ, գույք, պահեստավորման գեներատորներ, կոմերցիոն արևային համակարգեր։
  • Հավաքում և տեղադրում- ամբողջական նախագծում, սարքավորումների և խցիկների գնում և տեղադրում։
  • Տեխնիկայի տեղափոխում- ապամոնտաժման, տեղափոխման, նոր տեղում վերատեղադրման փորձագիտական ծրագիր և կառավարում՝ սարքի ամբողջական գույքագրմամբ։
  • Անլար նախագծում- անլար տեղական ցանցի (WLAN), մի կետից մյուսը անլար և ներքին բջջային համակարգերի կառուցում։
Տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածք
Cabling - IT Infrastructure

Կառուցվածքային մալուխային համակարգեր

"Ռեդինետ" ՓԲԸ-ն նախագծում է կառուցվածքային կապի մալուխային գծեր, ինչպես նաև գործարկում դրանց ուղղակի կապը, տեղադրումն ու աշխատանքը։

Մենք անցկացնում ենք կառուցվածքային մալուխային համակարգեր (SCS) շինություններում և շինությունների խմբերում՝ մեր հաճախորդների նախընտրած տոպոլոգիայով։ Մեր նպատակն է մալուխներից, մալուխային խողովակներից, վար¬դակ¬¬ներից, հատակի բաշխման տուփերից, hիմնական բաշխման շրջանակներից (MDF) լիովին գործող ցանցերը երաշխավորված որակով հասցնել ձայնային, տվյալային, մուլտիմեդիա/վիդեո ազդանշանների կայուն հաղորդման։

Յուրաքանչյուր կառուցվածքային մալուխային համակարգի (SCS) ծրագիր մեր հաճախորդներին ներկայացվում է որպես ամբողջապես փորձված և վավերացված ենթակառուցվածք, որտեղ բոլոր ենթակառուցվածքները գործում են որպես ամբողջի մաս՝ շահագործման և տեխնիկական սպասարկման հեշտությամբ, համակարգի հնարավորությունների ընդլայնման կարողությամբ։ Այսպիսի համակարգերի տեխնիկապես անվտանգ տեղադրման համար մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները՝

  • Տեղադրման նախապատրաստում
  • Մալուխի ենթակառուցվածքի տեղադրում
  • Ակտիվ սարքավորումների տեղադրում
  • Փորձարկում և վավերացում
  • Անհրաժեշտության դեպքում տեխնիկական սպասարկում
LAN ցանցային մալուխ

Տվյալների կենտրոններ

Տվյալների կենտրոնները Ձեր բիզնեսի հիմքն են։ Օգտատերերը կախված են առավելագույն արդյունավետությամբ աշխատող ակտիվ տվյալների կենտրոնի ծրագրերից եւ վավեր օգտատերերին հասանելի տվյալներից։ Տվյալների կենտրոնները հանդիսանում են հաճախորդների համալիր և ամենամեծ ՏՏ տարածքները։ Տիպիկ ձեռնարկատիրական տվյալների կենտրոնը կարող է տեղավորել հազարավոր սերվերներ և հարյուրավոր տերաբայթերի պահեստավորում։ Ձեր տվյալների կենտրոնի ֆիզիկական ենթակառուցվածքը պետք է նպաստի տվյալների տեղբաշխմանը և կառավարման տեխնոլոգիաների փոխանցմանը այնպես, ինչպես վիրտուալիզացիան։ "Ռեդինետ" ՓԲԸ-ն տարիների ընթացքում մասնագիտացել է տվյալների կենտրոնի նախագծման և գործարկման մեջ։ Որպես որակավորված մատակարար-փորձագետներ՝ մենք գիտենք՝ ինչպես բազմաթիվ մատակարարներից միավորել դետալներ, կառավարելի ամբողջականության մեջ, որը կարող է բավարարել Ձեր ծրագրային բոլոր պահանջները։ Մենք ապահովում ենք իրագործելիության վերլուծություն, տեխնոլոգիայի պլանավորում, սնուցման և հովացման համակարգերի վերլուծություն, ծախսերի բյուջետավորում և ծրագրի կառավարում։

Մեր թիմը կարող է օգնել Ձեզ`

- Գնահատել Ձեր ներկայիս տվյալների կենտրոնը և խորհուրդատվություն տրամադրել բարելավելու ցանցային ենթակառուցվածքը, օպտիմալացնել սերվերները և հիշողության ծավալները,
- Նախագծել և գործարկել տվյալների կենտրոնի լուծումներ, որոնք կբավարարեն Ձեր աշխատանքի և բյուջեի պահանջները,
- Համախմբել ռեսուրսները` սերվերի և հիշողության ծավալի օգտագործման արդյունավետության բարձրացման համար,
- Պահպանել էներգիան, տարածությունը և սառեցումը,
- Կառուցել երկրորդական կամ արտացոլված տվյալների կենտրոններ:

Տվյալների կենտրոնի լուծումներ

Մեր տվյալների կենտրոնի փաթեթը ներառում է՝
- Սնուցում և հովացում
- Մալուխային և սանտեխնիկական աշխատանքներ
- Սեյսմակայուն վահանակներ
- Սերվերներ և բլեյդ սերվերներ` հաջորդական կամ զուգահեռ մշակումներ իրականացնելու համար
- Պահեստավորման և կրկնօրինակման համակարգեր
- Ցանցային ենթակառուցվածք
- Վիրտուալիզացիա
- Անվտանգություն
- Կառավարման գործիքներ

ՏՏ ենթակառուցվածք

Անվտանգության համակարգեր


Alarm Security Systems

Ձեռնարկության անվտանգության համակարգեր

Որպես ձեռնարկատեր՝ Դուք գիտեք, որ անսպասելի խնդիրը կարող է ազդել Ձեր ընկերության բնականոն գործունեության վրա։ Ցանկացած պահի Ձեր ձեռնարկությունը կարող է խոցելի լինել ներքին և արտաքին կողոպուտի համար:

"Ռեդինետ" ՓԲԸ-ն կարող է վերջ դնել Ձեր անհանգստությանը։ Առաջատար մոնիթորինգի կենտրոններից մեկի կողմից տրամադրվող արդյունաբերական մոնիթորինգի, ձեռնարկության ազդանշանային համակարգերի և Ձեր ձեռնարկության մոտ գտնվող իրավապահների ու արտակարգ իրավիճակների պատասխանատուների հետ ուղիղ կապեր հաստատելու միջոցով՝ Ընկերությունը ը տրամադրում է Ձեզ հետևողական մոնիթորինգ, ակնթարթային արձագանք, բարձր մակարդակի հաղորդակցություն և միջադեպերի լուծում։

Փոքր ձեռնարկության անվտանգության համակարգի լուծումներ

Ձեր ձեռնարկության անվտանգության համակարգը, որը տալիս է ներխուժման ահազանգ, բավարար չէ։ "Ռեդինետ" ՓԲԸ-ի անվտանգության համակարգը՝ շուրջօրյա ահազանգման մոնիթորինգի ծառայության միջոցով, անհրաժեշտ կերպով պաշտպանում է Ձեր ձեռնարկությունը։ Անկախ նրանից՝ Դուք ձեռնարկությունում եք, թե գրասենյակից դուրս՝ "Ռեդինետ" ՓԲԸ-ն երաշխավորում է արագ արձագանք, երբ ոստիկանության, հրշեջ ծառայության կամ բժշկական օգնության կարիք առաջանալու դեպքում։
Մոնիթորինգը բացահայտում է հանցավոր արարքը։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ընկերությունը՝ սարքավորված մոնիթորինգի անվտանգության համակարգով, 4.5 անգամ ավելի քիչ է ենթարկվում կողոպուտի։

Ինչու՞ են շուրջօրյա հսկողության ձեռնարկության ահազանգման համակարգերն ավելի լավը

Ազդանշանային հսկողությունը բարձրացնում է է Ձեր կոմերցիոն անվտանգության համակարգի նշանակությունը։ Արտակարգ իրավիճակների մասին ճշգրիտ տեղեկություններով զինված՝ "Ռեդինետ" ՓԲԸ-ի պրոֆեսիոնալ օպերատորները արագորեն հասկանում են Ձեր պահանջները և համապատասխան աջակցություն տրամադրում։ "Ռեդինետ" ՓԲԸ-ից ընդամենը վայրկյաններ են պահանջվում տեղեկացնելու արտակարգ իրավիճակների համապատասխան ծառայությանը։

Անվտանգության նակտմամբ պրոֆեսիոնալ հսկողությունը համեմատաբար նվազեց¬նում է թանկարժեք և կեղծ ազդանշանները՝ դրանով իսկ ապահովելով Ձեր բիզնեսի բնականոն գործունեությունը:

Alarm Security Systems