Հեռահաղորդակցության ծառայություններ

Հեռահաղորդակցության ծառայություններ

"Ռեդինետ" ՓԲԸ-ն պատրաստ է հաճախորդների համար ապահովել հեռահաղորդակցության արդյունավետ կապ` նախնական տեղադրման փուլից մինչև որակավորված անձնակազմի կողմից արագ տեղադրման, գործարկման և միացման աշխատանքների իրականացում՝ ժամանակի և գումարի ճիշտ տնտեսմամբ։ "Ռեդինետ" ՓԲԸ-ն ունի կապի տեղադրումը և գործարկման աշխատանքները իրականացնող մասնագիտացված թիմ՝ մատակարարների տարբեր տեսակի սարքավորումներով աշխատելու համար։ Հեռահաղորդակցության բնագավառում վերջնական լուծումներ ապահովելու մեր հարուստ փորձն օգնել է մեզ հաջողությամբ բաշխել մեր կարողությունները, հմտություններն ու վարպետությունը հեռահաղորդակցության ենթակառուցվածքի տարբեր բնագավառներում։ Հեռահաղորդակցության իրականացումը ներառում է օպերատորների բոլոր ցանցային բնագավառները:

Ցանցային աշխատանք


Գլոբալ բջջային համակարգի (GSM) ցանցեր

«ՌԵԴԻՆԵՏ» ՓԲԸ-ն լայն փորձ ունի նախագծման եւ բազային կայանների, ինչպես նաեւ GSM ցանցերի կառուցման ոլորտներում: Մեր պրոֆեսիոնալ անձնակազմի հիմնական ձեռքբերումները ներառում են նախագծեր տարածաշրջանում GSM շինարարության կառուցման մասով այնպիսի բջջային օպերատորների համար, ինչպիսիք են Orange- ը, ՎիվաՍել-ՄՏՍ-ը, Beeline (ԱրմենՏել), Mobitel LLC (Beeline Georgia), Կորեկ Տելեկոմը (Իրաք): Մենք սպասարկում ենք GSM եւ CDMA ցանցերի բջջային ծառայությունների ամբողջական տիրույթը: Կիրառելով ձեռք բերված փորձը և առաջատար տեխնո­լո­գիա­նե­րը՝ իր գործունեության աշխարհագրական տեղամասում ընկերու­թյունն իրակա­նացնում է գլոբալ բջջային համակարգի ցանցի կառուցման բոլոր հիմնական նախագծերը։ Մենք առաջարկում ենք լիարժեք լուծումներ՝ ներառյալ մոնոպոլ և տանիքի կառույցների և աշտարակների տեղակայում, նախագծում, տեղադրում, շինարարական աշխատանքներ գրինֆիլդ (առևտրային շահագործման) վայրերում  և տանիքներում։ Մենք նաև մատակարարում, տեղադրում և գործարկում ենք Միկրոբջջային արագ տեղակայման փոխադրամիջոցներ (MRDVs) կամ բջիջ անիվների վրա (COW) և արագ տեղակայման միավորներ (RDUs)։

Հեռահաղորդակցման ալեհավաք
Բազային կայան - հեռահաղորդակցման ծառայություններ ՙՙՌեդինետ՚՚ - ից

Ծրագրի նախագծում և գլոբալ բջջային համակարգի (GSM) ցանցերի կառուցում

«Ռեդինետ» ՓԲԸ-ն հաղորդակցության ցանցերի կառուցման տարբեր չափանիշների բազային կայանների ծրագրերի նախագծման հարուստ փորձ ունի: Հաղորդակցության ցանցերի ծրագրերի նախագծման ընթացքում ընկե­րու­­թյունն իրականացնում է հետևյալ աշխատանքները՝

- Բազային կայանների միջև հիմնական ցանցային տոպոլոգիայի նախագծում (օպտիկամանրաթելային կապեր, միկրոալիքային կապեր)
- Գոյություն ունեցող կառույցների վրա բազային կայանի (BS) տեղակայման նախագծում,
- Ալեհավաքային կայմերի նախագծում
- Բազային կայանի էլեկտրամատակարարման նախագծում,
- Բազային կայանի ծածկույթի հաշվարկում և փորձարկում,
- Բազային կայանի ճառագայթված էներգիայի և ծածկույթի Էլեկտրամագնիսական համատեղելիություն (EMC).

Բազային ընդունիչ-հաղորդիչ կայանի (BTS) տեղադրում և գործարկում


Հեռահաղորդակցման ալեհավաք - Ռեդինետ

«Ռեդինետ» ՓԲԸ-ն պարտավորվում է սպառողներին մատուցել արդյունավետ և պրոֆեսիոնալ ծառայություններ, ինչպիսիք են՝

Բազային ընդունիչ-հաղորդիչ կայանի տեղակայման հետազոտություն  

Բազային ընդունիչ-հաղորդիչ կայանի տեղակայման հետազոտություն՝ ներառյալ տեղակայման հետազոտության մանրամասն հաշվետվություն՝ կառուցման նկարներով/ տեղակայման ինժեներական հետազոտություն։

  • Աշխատել տեղակայման հետազոտության պլանավորման շուրջ
  • Ապահովել տեղակայման հետազոտության մանրամասն հաշվետվություն՝ ըստ սպառողի պահանջի
  • Տեղակայման փաստագրում՝ ներառյալ սարքավորումների կառուցվածքի նկարները  
  • Ներքին և արտաքին մալուխային երթուղիների փաստագրում
  • Ինժեներական նյութերի քանակի փաստագրում

Բազային ընդունիչ-հաղորդիչ կայանի ներքին տեղադրում, միկրոբազային ընդունիչ-հաղորդիչ կայանի (MBTS) /BBU-ի ներքին տեղադրում և գործարկում։ Ռադիոհաճախության համակարգերի/ հեռահար ռադիոսարքերի (RFS/RRU) աշտարակների մոնտաժում, գործարկում, միացում և ATP sign-off։

  • Ապրանքների ապափաթեթավորում, ստուգում և փոխարկում
  • Բազային ընդունիչ-հաղորդիչ կայանի խցիկի տեղադրում
  • Հոսանքի և հողանցման մալուխի անցկացում և MCB-ի կամ IGB-ի հաղորդում,
  • E1 մալուխի անցկացումն ու դակումը DDF- վրա
  • Կայծակից պաշտպանության արկղի, IGB-ի, MCB-ի, DDF տեղադրում
  • Տագնապային մալուխի անցկացում և շրջակա միջավայրի հայտնաբերման սենսորի ֆիքսում
  • Ռադիոհաճախականության կարճ միացման, սնուցող մալուխների միակցիչի պատրաստում
  • Ռադիոհաճախականության կարճ միացման, սնուցող մալուխների անցկացում և միացում առկա ապահովիչին
  • Գլոբալ տեղորոշման համակարգի ալեհավաքի տեղակայում և մալուխների անցկացում
  • Անհրաժեշտության դեպքում մալուխային սկուտեղի տեղադրում
  • Բոլոր մալուխների և բաժինների պիտակավորում
  • Սարքավորման տեղադրման հաշվետվության նախապատրաստում և հաստատում
Հեռահաղորդակցության սարքավորումներ կորպորատիվ կազմակերպությունների համար
Հեռահաղորդակցության սարքավորումներ բիզնեսի համար

Բազային ընդունիչ-հաղորդիչ կայանի ներքին տեղադրում

Հեռահար ռադիոհաղորդիչի կամ ալեհավաքի սյան տեղադրում, սնուցող մալուխների անցկացում և միացում, օպտիկական և էլեկտրական մալուխի անցկացում։

  • Եռհատվածանի արտաքին ալեհավաքի տեղակայում
  • Սնուցող մալուխի անցկացում, հողանցում և տեղադրում
  • Ապահովիչի տեղադրում և հողանցում դեպի OGB
  • Արտաքին մալուխային սկուտեղի տեղադրում
  • Բոլոր մալուխների և բաժինների պիտակավորում

Բազային ընդունիչ-հաղորդիչ կայանի գործարկում

  • Բազային ընդունիչ-հաղորդիչ կայանի միացում և քարտի ստուգում
  • Հաղորդման կապի միացում
  • Բազային ընդունիչ-հաղորդիչ կայանի միացում բազային ենթակայանին
  • Զանգերի փորձարկում և արդյունքների գրանցում
  • Արտաքին ազդանշանների և ազդանշանային փորձարկումների ինտեգրում
  • Բոլոր մալուխների և բաժինների պիտակավորում

Միկրոալիքային կապեր


Հաղորդման գիծ

«ՌԵԴԻՆԵՏ» ՓԲԸ-ն մատակարարում է ամբողջական ծառայություններ միկրոալիքային հաղորդման համակարգերի տեղադրման ոլորտում՝

  • Միկրոալիքային կապի տեղակայման հետազոտություն
  • Միկրոալիքային կապի տեղադրում
  • Միկրոալիքային կապի կանոնակարգում
  • Միկրոալիքային կապի գործարկում
  • Կապի ընդունում
  • Առկա հաղորդման ցանցի թարմացում՝ երթևեկության մինիմալ ընդհատումով (SWAP)
  • Կապի բյուջեի և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում

Ընկերության մասնագետները որակավորված են նաև հեռահաղորդակ­ցու­թյան միջազգային մատակարարների կողմից, ինչպիսիք են՝ «Ալկատել-Լյուսենթ» AWY, MPR և LSY սարքավորումների համար, և «Էրիկսոն»-ը՝ «Մինի-Լինք էԹրաֆիք Նոդ Օ և Մ»- ի համար։ «ՌԵԴԻՆԵՏ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ի LSY (STM-1) սարքավորումների տեղադրման ծրագրերի մասով միակ գործընկերը:

Հեռահաղորդակցության աշտարակ
Հեռահաղորդակցության աշտարակ - Ռեդինետ

Տեխնիկական սպասարկում


Ռադիոհաճախականության սարքավորում

Բնագավառին առնչվող և տեխնիկական ծառայություններ մատուցելու մեր հիմնական կարողությունները մեր առաջարկը դարձնում են լիարժեք լուծման համախումբ՝ թույլ տալով մեր սպառողներին նվազեցնել իրենց ընդհանուր գործառնական ծախսերը և սպառողներին մատուցել ամենաորակյալ ծառայությունները։ Նախագծման, կառուցման և ցանցային ծառայություններ մատուցելու մեր հարուստ փորձն օգնում է մեզ գիտակցել ծառայությունների մատուցման կարևորությունը մեր ամբողջական գործում։ Մենք մասնագիտանում ենք բնագավառի ծառայությունների այն բոլոր կողմերում, որոնք ցանցերը դարձնում են հասանելի և գործող, ժամանակին և  բյուջեին համապատասխան։ «Ռեդինետ» ՓԲԸ-ի տեխնիկական ծառայությունները նախատեսված են աջակցելու մեր սպառողների ցանցերի իրականացման հարցում ։

Տեղանքին առնչվող միջամտությունը

"ՌԵԴԻՆԵՏ" ՓԲԸ-ն կսահմանի 365/24/7 աշխատանքայիմն գրաֆիկ, որը կլինի մշտապես հասանելի։ "ՌԵԴԻՆԵՏ" ՓԲԸ-ի համար կարևոր է վերջնական արդյունքը՝ հաշվի առնելով տեխնիկական սպասարկման անմիջական միջամտության միջոցով գործողությունների վերսկսման վերջնաժամկետի փաստը։ Միջամտությունը երաշխավորվում է 4 ժամում՝ սկսած այն պահից, երբ ՀԱՃԱԽՈՐԴԻ մոնիթորինգը հաստատել է միջամտության անհրաժեշտությունը (հաստատումը մոնիթորինգի կողմից նախքան տարածքը լքելը)։ Մոնիթորինգը կտեղեկացնի "ՌԵԴԻՆԵՏ" ՓԲԸ-ին խոտանի կամ նախազգուշացման վերաբերյալ։

Electro-magnetic calculator

Այս երաշխիքը մոնիթորինգի կողմից կիրառվում է միայն ՀԱՃԱԽՈՐԴԻ կողմից ախտորոշված խոտանի դեպքում, որը պահանջում է բնութագրված տարրերի և/կամ կատարված աշխատանքների որակի փոփոխություն՝ միջամտությունները համալիր խնդիրների փնտրման համար այստեղ չեն ներառվում։ («ՌԵԴԻՆԵՏ» ՓԲԸ-ի կողմից կտրամադրվի Էլեկտրաէներգիայի ժամանակավոր գեներատոր՝ խնդիրը հասկանալու և լուծելու համար։ «ՌԵԴԻՆԵՏ» ՓԲԸ-ն տեղեկացնում է ՀԱՃԱԽՈՐԴԻ մոնիթորինգին, մինչ նախնական հարցի լուծումը)։

Միջամտության ընթացքում մատակարարը պետք է դասակարգի միջամտության եւ վերահսկողությունների պատշաճ կատարման համար անհրաժեշտ տարրերը՝ մասնավորապես պահեստամասերը։ Պահեստամասերը կապահովվեն ՀԱՃԱԽՈՐԴԻ կողմից։ «ՌԵԴԻՆԵՏ» ՓԲԸ-ն կունենա պահեստամասերի բավարար պաշար՝ կախված տեղանքի քանակից։ Յուրաքանչյուր առարկա, ինչպես նաև բոլոր պահանջված պահեստամասերի ու գործիքների կազմը պետք է պահվեն տեխնիկական սպասարկման գործիքների մեջ՝ միջամտությունների իրականացման համար։ Սա պարտադիր է, հակառակ դեպքում միջամտությունը ՀԱՃԱԽՈՐԴԻ կողմից չի համարվի նույքան վստահելի։

ՀԱՃԱԽՈՐԴԸ կաջակցի «ՌԵԴԻՆԵՏ» ՓԲԸ-ին անհրաժեշտ վայր մուտք գործելիս։ Տեղանքները պետք է լինեն այնպիսի վիճակում, որ չառաջացնեն միջամտության իրականացման բարդություն՝ պայմանով, որ աշխատողների հանդեպ ցանկացած խոչընդոտ կամ ռիսկ պետք է բացառվի։ Տեղանք մուտք գործելու վերաբերյալ ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը պետք է տրամադրվի ՀԱՃԱԽՈՐԴԻ կողմից։ Այն տեղանքների ցանկը, որտեղ հնարավոր չէ մուտք գործել շուրջօրյա, կամ կան սեզոնային դժվարություններ, պետք է տրամադրվի ՀԱՃԱԽՈՐԴԻ կողմից։

Հեռահաղորդակցության սարքավորումների չափագրում

Ստանալով աշխատանքի պատվերը՝

«ՌԵԴԻՆԵՏ» ՓԲԸ-ն կպահպանի և կթարմացնի աշխատանքի կարգի ողջ տեղեկատվությունը, և այս գրանցումների պահպանումը կլինի «ՌԵԴԻՆԵՏ» ՓԲԸ-ի պատասխանատվությունը։ Նույն տեղանքի համար ՀԱՃԱԽՈՐԴԸ կարող է պահանջել մի քանի միջամտություն՝ հարմարեցնելու ենթակապալառուի միջամտություններին։ Եթե կարիք կա նույն տեղում էլեկտրաէներգիայի չաշխատող գեներատորը փոխարինելու աշխատողով՝  այս գործողությունը ենթակա կլինի առանձին ծառայության՝ գեներատորի փոխարինմանն ուղղված որևէ աշխատանքի կատարմամբ։

ՀԱՃԱԽՈՐԴԸ էլեկտրաէներգիայի գեներատոր կունենա պահեստամասերում։ Այս գեներատորները կտեղադրվեն ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ սպասարկման գրասենյակում՝ արտակարգ իրավիճակների համար։ Գեներատորները կլինեն շարժական և կլուծեն արտակարգ իրավիճակներին առնչվող հարցերը։ Այնուամենայնիվ, չնայած գեներատորի փոխարինմանը, «ՌԵԴԻՆԵՏ» ՓԲԸ-ն կունենա մեկ գեներատոր՝ հոսանքազրկման դեպքերում ցանկացած միջամտության համար։

 «ՌԵԴԻՆԵՏ» ՓԲԸ-ն կտեղեկացնի ՀԱՃԱԽՈՐԴԻՆ չաշխատող գեներատորի մասին։ Ժամանակը կհաշվվի այն պահից, երբ ՀԱՃԱԽՈՐԴԻ մոնիթորինգը կընդունի «ՌԵԴԻՆԵՏ» ՓԲԸ-ի կողմից նշված փոխարինման անհրաժեշտությունը։

Հետևապես, ՀԱՃԱԽՈՐԴԻ մոնիթորինգը պետք է

  1. Նշի այն ժամանակը, երբ «ՌԵԴԻՆԵՏ» ՓԲԸ-ն զանգահարել է
  2. Կազմակերպի շարժական գեներատորն ուղարկելը
  3. Բոլոր տուգանքների ժամանակի հաշվարկը այս դեպքում չի կիրառվի և չի գանձվի «ՌԵԴԻՆԵՏ» ՓԲԸ-ից, քանի որ հետաձգումը այս դեպքում կլինի ՀԱՃԱԽՈՐԴԻ կողմից՝ մինչ գեներատորի հասնելը և պատրաստ լինելը։ Միայն այդ դեպքում տուգանքի ժամանակը կհաշվվի (սահմանված ժամկետից ավելի ուշացման դեպքում)։

Վերանորոգման աշխատանքները հատուկ դեպքերում (պատերազմ, բնական աղետ․․․) չեն ընդգրկվում ֆիքսված ցուցակում։ Պիլոնի կայունության (stability of the pylon) փոփոխության աշխատանքները նույնպես չեն ընդգրկվում ցուցակում:

Մոնիթորինգ իրական ժամանակում / հետևում

Վստահելի փաստագրման և տեղեկատվական համակարգի պահպանման անհրաժեշտությունը ենթադրում է զգալի ջանքեր և մտահոգություններ գործողությունների, սարքավորումների փոխարինման և պահեստամասերի մատակարարման վերաբերյալ՝ հետաձգումներից խուսափելու համար։ Բոլոր PM, CM, AM փաստաթղթերը կպահպանվեն և կվերադարձվեն (աշխատանքի կարգը՝ կապված հարմարվողական և վերականգնողական գործառնությունների հետ) ամսվա վերջին կամ ամենաուշը 5 աշխատանքային օրերի ընթացքում։ Ամսական գնահատումը և  յուրաքանչյուր տեղանքում կատարված գործողություն­նե­րը/ուղղումները կմատակարարվեն ՀԱՃԱԽՈՐԴԻՆ։  Յուրաքանչյուր տեղանքի համար տվյալները հետևյալն են՝

  • Այցելության ամսաթիվը
  • Այցելության տեսակը
  • Այցելության ժամանակը
  • Տեղեկատվություն վերջին անգամ նավթի հոսքի վերաբերյալ (ամսաթիվը և գեներատորի աշխատանքը ժամում, հաշվիչի ստուգում)
  • Այցելության ընթացքում իրականացված վերականգնողական աշխատանքները
  • Բաքի մակարդակը
  • Հնարավոր նկատառումները
  • Յուղի և փոխված ֆիլտրերի քանակը
  • Ենթակապալառուի կողմից մատակարարված սարքը
  • Յուրաքանչյուր միջամտության սկզբում և վերջում «ՌԵԴԻՆԵՏ» ՓԲԸ-ն կկապվի մոնիթորինգի հետ՝ տեղեկացնելու այցելության թեման և նպատակը

Գլոբալ բջջային համակարգի (GSM) փորձարկման արդյունքներ


Այս ծառայությունը թույլ է տալիս օպերատորներին օգտվել իրենց ցանցերի ծառայության որակը բարելավելու արագ և արդյունավետ միջոցից՝ հաշվի առնելով ծածկույթն ու որակը բաժանորդների տեսանկյունից։ «ՌԵԴԻՆԵՏ» ՓԲԸ-ն առաջարկում է ամբողջական լուծում (Փորձարկում և խորհրդատուներ), որը թույլ է տալիս օպերատորներին ու մատակարարերին ունենալ գնահատելու և ցանցում հայտնաբերված թերությունները շտկելու շատ արդյունավետ մեթոդ՝ ապահովելով ձայնային և տվյալային որակյալ ծառայություններ բաժանորդների համար։ Ներկայացված փորձարկման արձանագրությունները բացահայտում են գործնական տեղեկատվություն և վերլուծություն տվյալ բնագավառի վերաբերյալ։

2009 թվականին «ՌԵԴԻՆԵՏ» ՓԲԸ-ն սկսել է փորձարկման ծառայությունների մատուցում շարժական օպերատորների համար։ Մեր մասնագետները զինված են այնպիսի գործիքակազմով, ինչպիսիք են՝ NEMO OUTDOOR, NEMO HANDY, NEMO ANALYZE, R&S SPECTRUM ANALYZER և այլն։ Մեր ծառայությունները ներառում են՝

  1. Առանձին տեղանքի ստուգում
  2. Խմբակային ստուգում
  • Հարևան տարածքների ստուգում
  • Ազիմուտների/թեքությունների ստուգում
  • Տվյալների ստուգում (GPRS / EDGE / HSPA)
  1. Արդյունքների զեկուցում
  2. Սկանավորում / միջամտության գնահատում
  3. Փորձարկման հաստատում
GSM կրիչներ եւ թեստեր