Նախագծում

29/12/2020

Նախագծում

Նախագծման ծառայություններ

«Ռեդինետ» ՓԲԸ-ն մատուցում է նախագծային ծառայությունների լայն շրջանակ և ունի հեռահաղորդակցության բազային կայանների նախագծման և կառուցման հարուստ փորձ:

Նախագծման ծառայություններ

«Ռեդինետ» ՓԲԸ-ն իրականացնում է հետևյալ ծառայությունները`

- Շինությունների չափագրում և կրողունակության հաշվարկում: Տանիքային կայանների վերաբերյալ որոշում՝ լիցենզավորված սեյսմոլոգիական մարմնի կողմից, դաշտային կայանների (Greenfield) վերաբերյալ, երկրաբանական տվյալների միջոցով գեոդեզիստի և պատմաբանի կողմից տրամադրած որոշում,
- Տեղանքի հատակագծի նախապատրաստում,
- Շինարարական գծագրերի իրականացում,
- Էլեկտրամատակարարման, հողանցման և շանթարգելման շղթաների նախագծման աշխատանքներ,
- Դաշտային կայաններում տեղանքի տեղագրության իրականացում,
- Լիցենզավորված մարմնի կողմից նախագծերի փորձաքննություն,
- Ֆինանսական հաշվարկների կատարում,
- Շինությունների ծածկերի կրողունակության հաշվարկում,
- Ֆասադների, տանիքների և ներքին հարդարման պլանավորում,
- Մետաղական կոնստրուկցիաների լրացուցիչ ամրացում,
- Կայմերի, աշտարակների, խողովակահենակների, ներկառուցված դետալների, մետաղական կառույցների համար անհրաժեշտ ամբողջական դետալների նախագծում,
- Օդորակիչ և օդափոխիչ համակարգի նախագծում,
- Հակահրդեհային անվտանգության և անվտանգության համակարգի նախագծում,
- Բազային կայանի և ռադիո-ռելեային ցանցի նախագծում,
- Անտենա-ֆիդերային համակարգի նախագծում,
- Արևային ֆոտովոլտային կայանների նախագծում,
- Արևային ջրատաքացուցիչ համակարգի նախագծում,
- Օպտիկամանրաթելային ցանցի նախագծում,
- Բարձրավոլտ գծերի օպտիկամանրաթելային շանթարգելման ճոպանի (OPGW) անց­կաց­ման նախագծում և հաշվարկում,
- Շրջակա միջավայրի պաշտպանության կազմակերպում:

ԱԶԲ Վարկ 3150-ARM

Էլեկտրահաղորդման Ցանցի Վերակառուցում Ծրագիր ԿԿՈՒՏՀ/ԷԿՀ Ծրագրի ընդլայնում և արդիականացում

Ընդհանուր տեղեկություն

Ներդրումային Ծրագրի նպատակն է արդիականացնել ԿԿՈՒՏՀ/ԷԿՀ համակարգը, ընդլայնել օպտիկա-մանրաթելքային կապի համակարգը, ապահովել ինստիտուցիոնալ զարգացումը, որպեսզի ավելացնել քաղաքային և գյուղական համայնքներին էլեկտրաէներգիայի մատակարարումը, ինչպես նաև ապահովել ամբողջական, կայուն տնտեսական զարգացում: 

Ծրագրի բաղադրիչներ:

  • ԿԿՈՒՏՀ/ԷԿՀ համակարգի արդիականացում
  • Օպտիկա-մանրաթելքային կապի համակարգի ընդլայնում
  • Պահուստային կարգավարական կետի կառուցում

Ծրագրի Գլխավոր Կապալառու

Կոնսորցիում REDINET ՓԲԸ (Հայաստան) & SIEMENS AG Osterreich (Ավստրիա)

Պայմանագրի ստորագրման ամսաթիվ՝ 23․10․2017

Ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ 01․12․․2017

Պայմանագրի ավարտ՝ 30 ․04․2022

Պայմանագրի ընդհանուր արժեքը՝ 9,955,976 Եվրո և 217,198,090 ՀՀ Դրամ, որը համարժեք է 12,046,237.07 ԱՄՆ Դոլարին

bdcss1.jpg
hrazdanhppphone1.jpg

 

Ծրագրի իրականացման ընթացքը

  • SCADA/EMS և կապի համակարգի նախագծման աշխատանքներ - ավարտված
  • SCADA համակարգի սարքավորումների և ծրագրային ապահովման տեղադրում – ավարտված
  • RTU-երի, Պրոտոկոլ փոխակերպիչների, Եղանակային կայանների, Հաճախականության մշտադիտարկման սարքի տեղադրման աշխատանքներ - ավարտված
  • SCADA սարքավորումներ և ծրագրային ապահովում ՊԿԿ-ում - ավարտված
  • ՊԿԿ-ի շենքի կառուցում - ավարտված
  • Տեսապատի արդիականացում ԿԿԿ-ում - ավարտված
  • Տեսապատի տեղադրում ՊԿԿ-ում - ավարտված
  • OPGW-ի տեղադրում Սիփան 220 կՎ ՕԳ-ի վրա - ավարտված
  • OPGW-ի տեղադրում Սևան 110 կՎ ՕԳ-ի վրա - ավարտված
  • OPGW-ի տեղադրում Մեղրի-1,2 220 կՎ ՕԳ-ի վրա – ավարտված
  • OPGW-ի տեղադրում Գյումրի 220 կՎ ՕԳ-ի վրա - ավարտված
  • OPAC/ADSS տեղադրում - ավարտված
  • Թվային հեռախոսակայանի և կապի սարքավորումների տեղադրում – ավարտված
  • Ջրամբարների համար կապի սարքավորումների տեղադրում - ավարտված
  • Ուսուցումներ Գործատուի և Կապալառուի գրսաենյակում - ավարտված
  • Լրացուցիչ ուսուցում թվային հեռախոսակայանի և ձայնագրիչի համար, համաձայն Պայմանագրի Փոփոխություն 09-ի -ավարտված
  • Լրացուցի OPGW-ի տեղադրում Տաթև 110 կՎ, Նաիրիտ-1,2 110 կՎ, Սպայկա 110 կՎ, Նաիրի և Էրեբունի ՕԳ-երի վրա, համաձայն Պայմանագրի Փոփոխություն 06-ի – ավարտված
  • Լրացուցիչ պահեստամասերի մատակարարում՝ համաձայն Պայմանագրի Փոփոխություն 10-ի – գտնվում է ընթացքում
  • Ուսուցումներ աշխատանքային ռեժիմում – ավարտված (միայն չի անցկացվել Կարգավարների սիմուլյատորի համար նախատեսված ուսուցումը, պատճառը COVID-19 համավարակի հետ կապված սահմանափակումներն են։ Կապալառուի Սիմենս ընկերության մասնագետների այցը Երևան սպասվում է մինչև ապրիլի առաջին տասնօրյակը՝ ուսուցման անցկացման և SCADA/EMS համակարգի թերությունների վերացման համար)
  • Շարունակվում են թվային հեռախոսակայանի կարգաբերման աշխատանքները

 

 

Գլխավոր փոփոխությունները 2020-2021-2022

  • ADB extended the Loan deadline to 30 June 2022 and provided 954,000 USD for
    installation of additional OPGW cables
  • 26 October 2020 - Change in Facilities 06 signed between EPSO and General
    Contractor (Redinet & Siemens Consortium) for installation of additional OPGW
    cables on Tatev, Erebuni, Nairi, Nairit and Spayka OHLs
  • 26 July 2021 - Change in Facilities 07 signed between EPSO and General Contractor
    (Redinet & Siemens Consortium) for installation ground wire support on towers 51-56
    on Nairi 220 kV line
  • 26 July 2021 - Change in Facilities 08 signed between EPSO and General Contractor
    (Redinet & Siemens Consortium) for connection outstation RTUs redundantly to the
    main control center NDC and backup control center BDC
  • 26 July 2021 - Change in Facilities 09 signed between EPSO and General Contractor
    (Redinet & Siemens Consortium) for conducting additional trainings for EPSO staff -
    Operation and maintenance of IP PBAX and Long Term Recording System servers and
    Network Management System
  • 20 December 2021 Change in Facilities 10 signed between EPSO and General
    Contractor (Redinet & Siemens Consortium) for supplying additional spare parts
  • 07 December 2020 - Contract Variation 07 signed between EPSO and Consultant
    (Tractebel, Cesi and Ameria) for supervision and consulting services
  •  ԱԶԲ-ն երկարաձգել է վարկի վերջնաժամկետը մինչև 2022 թվականի հունիսի 30-ը, և տրամադրել 954,000
    ԱՄՆ Դոլար գումար՝ լրացուցիչ OPGW տիպի մալուխների տեղադրման համար։
  • 2020 թվականի հոկտեմբերի 26-ին ԷԷՀՕ-ի և Կապալառուի (Redinet & Siemens Կոնսորցիում) միջև
    ստորագրվել է Պայմանագրի Փոփոխություն 06—ը՝ լրացուցիչ OPGW տիպի մալուխի տեղադրման համար
    Տաթև, Նաիրիտ, Նաիրի, Էրեբունի և Սպայկա ՕԳ-երի վրա
  • 2021 թվականի հուլիսի 26-ին ԷԷՀՕ-ի և Կապալառուի (Redinet & Siemens Կոնսորցիում) միջև
    ստորագրվել է Պայմանագրի Փոփոխություն 07—ը՝ Նաիրի 220 կՎ ՕԳ-ի 51-56 հենարանների վրա
    լրացուցիչ կանգնակների տեղադրման համար։
  • 2021 թվականի հուլիսի 26-ին ԷԷՀՕ-ի և Կապալառուի (Redinet & Siemens Կոնսորցիում) միջև
    ստորագրվել է Պայմանագրի Փոփոխություն 08—ը՝ օբյեկտների RTU-երի կապը ԿԿԿ-ի և ՊԿԿ-ի հետ
    ապահովելու նպատակով
  • 2021 թվականի հուլիսի 26-ին ԷԷՀՕ-ի և Կապալառուի (Redinet & Siemens Կոնսորցիում) միջև
    ստորագրվել է Պայմանագրի Փոփոխություն 09—ը՝ ԷԷՀՕ-ի անձնակազմի համար թվային
    հեռախոսակայանի, երկարաժամկետ ձայնագրման սարքի և հեռակապի ցանցի կառավարման լրացուցիչ
    ուսուցման անցկացման նպատակով։
  • 2021 թվականի դեկտեմբերի 20-ին ԷԷՀՕ-ի և Կապալառուի (Redinet & Siemens Կոնսորցիում) միջև
    ստորագրվել է Պայմանագրի Փոփոխություն 10—ը՝ լրացուցիչ պահեստամասերի մատակարարման համար
  • 2020 թվականի դեկտեմբերի 07-ին Խորհրդատուի հետ կնքվել է (Tractebel, Cesi and Ameria)
    Պայմանագրի Փոփոխություն 07-ը։
 olte.jpg

radiolinkangegakotwr.jpg